|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ներդրումների աշխարհում տղամարդիկ, ինչ խոսք, մեծ տեղ են զբաղեցնում, և գործարար գրականության մեծ մասը գրված է տղամարդկանց կողմից տղամարդկանց համար։ Բայց հետաքրքիր վիճակագրություն կա․ կին ներդրողները միջինում ավելի լավ արդյունքներ են գրանցում, քան տղամարդիկ։ Այս հոդվածում փորձելու ենք հասկանալ՝ ինչու է այդպես։
«Լուրջ թվեր»
Ըստ CFA (Chartered Financial Analyst) համալսարանի տվյալների՝ պատմականորեն կանանց միայն 40%-ն է ներդրումներ կատարում։ Կին ներդրողների թիվն աճել է կորոնավիրուսի ընթացքում, երբ շատերը տանն էին և ունեին բավական ժամանակ գումար վաստակելու նոր ուղիներ բացահայտելու համար։
Մեկ այլ վիճակագրություն ցույց է տալիս, որ կանանց պորտֆելների եկամտաբերությունը միջինում 0.4-1%-ով գերազանցում է տղամարդկանցը։ Միևնույն ժամանակ, կանայք վստահ չեն իրենց ուժերի վրա և միայն 9%-ն է կարծում, որ իրենք ավելի լավ «ներդրող» են, քան տղամարդիկ։
Այդ խանգարող կարծրատիպերը․․․
Կանայք ընտրում են արժեքային բաժնետոմսեր, իսկ տղամարդիկ՝ աճի բաժնետոմսեր: Արժեքային բաժնետոմսերը կայուն ընկերությունների բաժնետոմսեր են, որոնք տարիներ շարունակ ցույց են տվել կայուն արդյունքներ և վճարում են շահաբաժիններ:
Կանայք վերլուծում են այդ ընկերությունների բաժնետոմսերի անցյալի կատարողականը և ակնկալում են ապագայում նմանատիպ եկամուտներ ունենալ: Տղամարդիկ, ընդհակառակը, ավելի հավանական է, որ ներդրումներ կկատարեն տեխնոլոգիական, երիտասարդ ընկերությունների բաժնետոմսերում, որպեսզի օգտվեն գնանշումների աճից: Կարծրատիպային այս մոտեցումը կանանց երբեմն խանգարում է ավելի ռիսկային քայլերի գնալ ու փորձել իսկապես վայելել «ադրենալինը» ներդրումների աշխարհում։
Կին vs տղամարդ
«Կանացիպորտֆելներ»․ Կանանց ներդրումների եկամտաբերությունը 1.94%-ով բարձր է FTSE 100 ինդեքսի տարեկան եկամտաբերությունից, մինչդեռ տղամարդկանց եկամտաբերությունը միայն 0.14%-ով է բարձր: Ուսումնասիրության համաձայն՝ կանայք ավելի հաջողված պորտֆելներ ունեն. նրանք 0.4%-ով ավելի բարձր շահույթ են ապահովում, քան տղամարդիկ։ Այս վիճակագրությունը կոտրում է այն կարծրատիպը, որ ներդրումները միայն «տղամարդու գործ են»։
«Ուշադրությու՛ն, կանայք»․ Համաձայն Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների «Տղաները մնում են տղաներ» հոդվածի՝ տղամարդիկ 45%-ով ավելի հաճախ են թրեյդինգ անում, քան կանայք։ Ըստ ամենայնի, տղամարդիկ ավելի ուշադիր են հետևում շուկայում տեղի ունեցող նորություններին և փոփոխություններին, ուստի ավելի շատ գործարքներ են կատարում:
Բանալիբառը՝ «վստահություն»․ Տղամարդիկ իրենց ավելի վստահ են զգում ֆոնդային շուկայում, քան կանայք։ Ըստ ուսումնասիրությունների՝ կանանց միայն 52%-ն է ներդրումային շուկայում վստահ գործարքներ կատարում, մինչդեռ տղամարդկանց՝ 68%-ը:
SOS! Կանայք ավելի հաճախ են դիմում ֆինանսական խորհրդատուների օգնությանը, մինչդեռ տղամարդկանց մեծամասնությունն ներդրումներ կատարում է ինքնուրույն՝:
Խորհուրդներ կին ներդրողներից
Կատարեք նպատակային ներդրումներ․ Կանանց 46%-ը բորսայում ռիսկային քայլեր չի կատարում։ Նրանք ուշադիր ուսումնասիրում են խնդիրը և հավասարակշռված ներդրումային որոշումներ կայացնում, կենտրոնանում են ոչ թե կատարողականի, այլ իրենց նպատակներին հասնելու վրա, հետևաբար, նրանց ռազմավարություններն ավելի պահպանողական են։
Էմոցիաներ Ինտուիցիա․ Կանայք զգուշավոր են և որոշ դեպքերում ավելի կարգապահ, քան տղամարդիկ: Իհարկե, շատ բան կախված է անձի անհատական հատկանիշներից և խառնվածքից, սակայն փորձը ցույց է տվել, որ կանայք շատ ոլորտներում կարգապահության հարցում առաջատար են։
էմպատիան որպես սուպեր ուժ․ Կանայք ունեն զարգացած էմպատիա: Նրանք ավելի լավ են հասկանում շուկայական տրամադրությունները, քան տղամարդիկ, և հիշում են, որ յուրաքանչյուր տատանման հետևում կանգնած են մարդիկ և նրանց ընկալումները նորությունների մասին. կանայք լավ են յուրացնում ներդրումների հոգեբանությունը:
Կին ներդրողների հաջողության պատմությունները շատ են։ Նշանավոր կին ներդրողներից են՝
Նշանակալի են նաև Ariel Investments-ի համանախագահ Մելոդի Հոբսոնը, Fidelity Investments-ի նախագահ և գործադիր տնօրեն Աբիգեյլ Յոհանսոնը և այլ նշանավոր կանայք, ովքեր իրենց հետքն են թողել ներդրումային աշխարհում: