Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ներդրողի բլոգ
ChatGPT և Notion AI: ինչ են խորհուրդ տալիս նեյրոնային ցանցերը ներդրողներին
2023-08-28



2022թ․ նոյեմբերին Open AI ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականության մշակմամբ, ներկայացրեց ունիվերսալ չատբոտ՝ ChatGPT-ն, իսկ 2022-ի փետրվարին առաջադրանքների կառավարման և նշումների ծառայությունը՝ Notion-ը, իր օգտատերերին ներկայացրեց հասանելիություն նեյրոնային ցանցին, որը կարողանում է մարդու փոխարեն տեքստ գրել, ուղղել սխալները և նույնիսկ կրճատել այն։ Notion AI-ն աշխատում է GPT-3 հիմքի վրա․ այն OpenAI-ի արհեստական լեզվի մշակման 3-րդ սերունդն է։ ChatGPT-ն աշխատում է ավելի կատարելագործված ալգորիթմով՝ GPT 3.5, որը լրացուցիչ ուսումնասիրվել է թրեյներների կողմից։ Չատերը օգտատերերին պատասխանները տալիս են աջակցության էջերի հիման վրա, այսինքն՝ օգտագործում են համացանցում հասանելի ողջ ինֆորմացիան։

Որտե՞ղ ներդրումներ կատարի սկսնակ ներդրողը
Առաջին հերթին նեյրոնային ցանցերը խորհուրդ են տալիս դիվերսիֆիկացիա։ Պորտֆելը գնիջեցումների ռիսկից պաշտպանելու համար Notion AI-ը խորհուրդ է տալիս հասկանալ ռիսկի մակարդակը, ապա ընտրել համապատասխան ակտիվները․ պարտատոմսերը պահպանողական ներդրումների համար են, իսկ բաժնետոմսերը՝ ռիսկային։ Ի տարբերություն շատ ներդրողների՝ նեյրոնային ցանցը բավականին զգուշավոր է վերաբերվում անշարժ գույքի ոլորտում ներդրումներին՝ կապելով այն բարձր ռիսկերի հետ։ Եթե դուք սկսնակ ներդրող եք, ապա անհրաժեշտ չէ ներդնել Ձեր բոլոր խնայողությունները մեկ ուղղությամբ, քանզի դա կարող է մեծ կորուստների բերել։ Ձեր ներդրումները պետք է բաշխված լինեն տարբեր ակտիվներում։ Օրինակ՝ անվտանգ ներդրումների տեսակներ են համարվում պարտատոմսերը, բանկը և այլն։ Բանկը միշտ առաջարկում է կոնկրետ ժամանակահատվածի համար ֆիքսված տոկոսադրույքներ, որը նվազեցնում է ռիսկերը։


Ի՞նչ ընտրել․ բաժնետոմս
, թե պարտատոմս
Ամենաանվտանգ ներդրումային ակտիվներից են պարտատոմսերը, որոնք հնարավորություն են տալիս ներդրված գումարից ստանալ տոկոսներ։ Եթե փնտրում եք ավելի կայուն ու կանխատեսելի եկամտի աղբյուր, ապա ընտրեք պարտատոմսերը։ Առավել ռիսկային են համարվում ներդրումները բաժնետոմսերում։ Բաժնետոմսերը դրանք բաժնեմասեր են ընկերությունում, որի եկամուտը կախված է ընկերության հաջողություններից։ Սակայն, եթե պատրաստ եք ռիսկի գնալ և փնտրում եք եկամտաբերության առավել բարձր պոտենցիալ, ապա բաժնետոմսերը լավ ընտրություն կլինեն։ Այնուամենայնիվ, Notion AI-ը հիշեցնում է, որ ներդրումները միշտ կապված են ռիսկերի հետ, և գործիքների ընտրությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով եք Դուք պատրաստ ընդունել այդ ռիսկերը։ Բաժնետոմսերի և պարտատոմսերի ընտրությունից առաջ պետք է հաշվի առնել Ձեր ներդրումային նպատակները և սեփական ֆինանսական կարգավիճակը։ Նեյրոնային ցանցը անհատական ներդրումային առաջարկներ չի տրամադրում, այլ վերացական առաջարկներով ուղղորդում է ընտրել ռազմավարություն և հիշեցնում գրեթե բոլոր ակտիվների բարձր տատանողականության մասին։ Որոշ փորձագետներ կանխատեսում են, թե ինչպես կփոփոխվի շուկան, սակայն երբեմն վերլուծաբանները ներկայացնում են ներդրումային գաղափարներ, որոնք հիմնված են ընկերության հիմնարար ցուցիչների վրա։ Օրինակ` նեյրոնային ցանցը ասում է այն, ինչ ասում են փորձագետները․ եթե ոսկու արժեքը բարձրանում է, ոսկու արդյունահանողների բաժնետոմսերն աճում են ավելի ակտիվորեն։ Անշարժ գույքի մասին խոսելիս՝ Notion AI-ը նախազգուշացնում է տնտեսական ռիսկերի մասին։ Անշարժ գույքի մեջ ներդրումներ կատարելու համար պարտադիր չէ գնել բնակարան կամ ներդնել զարգացող թաղամասի բարձր ռիսկային բաժնեմասային կառուցապատման մեջ։ Ծառայության փորձագետները նշում են, որ կարելի է ներդրումներ կատարել գործող կառուցապատող ընկերություններում, որոնք մանրակրկիտ վերլուծում են շուկան՝ նոր նախագծի մեկնարկից առաջ։ Այսպիսով ըստ նոյրոնային ցանցերի՝

  • Ակտիվների ընտրությունը պետք է հիմնված լինի Ձեր ռազմավարության և ռիսկերի զգայունության վրա:
  • Նեյրոնային ցանցն առաջարկում է մոտավորապես նույնը, ինչ վերլուծաբանները. հնարավորինս դիվերսիֆիկացնել պորտֆելը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.08.2023 15:56