Visa Signature քարտի քարտապանները հնարավորություն ունեն մեկ անգամ անվճար օգտվել COVID-19 թեստ հանձնելու հնարավորությունից անմիջապես տանը* մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը**:
Թեստավորումը կարող է կատարվել հետևյալ կերպ.
- Թեստավորման նպատակով Visa Signature քարտի քարտապանները պետք է հեռախոսով կապ հաստատեն Concierge ծառայության աշխատակցի հետ կամ օգտվեն Visa Concierge chatbot ծառայությունից:
- Concierge ծառայությունը կգրանցի հայտը և կապ կհաստատի քարտապանի հետ՝ բոլոր մանրամասները (ժամը, կոնտակտները, հասցեն) ճշտելու նպատակով:
- Բոլոր մանրամասները ճշտելուց հետո բուժաշխատակիցը կայցելի Քարտապանին հարմար վայր թեստավորման նպատակով:
- Concierge ծառայության աջակցման կենտրոնը առաջիկա թեստի մասին քարտապանին կուղարկի կրկնակի հիշեցում՝ թեստավորման օրվանից մեկ օր առաջ, ինչպես նաև թեստավորումից կես ժամ առաջ:
- Թեստավորումից հետո քարտապանը արդյունքների մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով առավելագույնը 48 ժամվա ընթացքում:
* Առաջարկը գործում է Երևանում և Երևանից մինչև 15կմ հեռավորության վրա գտնվող Visa Signature քարտի բոլոր քարտապանների համար։
** Ամսաթվերը կարող են փոփոխվել: