- Տոկոսագումարները հավելագրվում են ավանդի գումարին, ինչի արդյունքում տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի գումարի և ավելացված տոկոսագումարի նկատմամբ` ապահովելով բարձր տոկոսային եկամտաբերություն:
- Բոնուսներ ստանալու հնարավորություն* - Առաջին վեց ամիսների ընթացքում հաշվարկվում և վեցերորդ ամսվա վերջում ավանդատուին միանվագ վճարվում է բոնուս:
- Անվճար VISA International և MasterCard Europe միջազգային վճարային համակարգերի քարտեր ձեռք բերելու հնարավորություն:
- VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտեր - եթե ավանդային հաշվին (հաշիվներին) առկա գումարը (հանրագումարը) հավասար է կամ գերազանցում է 500,000 ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը):
- VISA Gold/MasterCard Gold վճարային քարտեր – եթե ավանդային հաշվին (հաշիվներին) առկա գումարը (հանրագումարը) գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը):
- Ավանդի համալրման հնարավորություն ավանդի գործողության ընթացքում**
- Ավանդը ACBA DIGITAL համակարգով ձևակերպելու դեպքում գործող սակագնից բարձր տոկոսադրույքի սահմանում:
- Ավանդային հաշվին առկա գումարի մինչև 70%-ի չափով վարկ/վարկային գիծ տրամադրելու հնարավորություն:
- Ավանդի գրավադրմամբ American Express Gold կամ American Express Blue վարկային գծով քարտեր ձեռք բերելու հնարավորություն՝ ստորև նշված արտոնյալ սակագներով և պայմաններով:
Քարտ |
Տարեկան սպասարկման միջնորդավճար |
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ |
Ավանդի նվազագույն գումար |
American Express Gold |
35,000 ՀՀ դրամ (50,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) |
1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
- 1,430,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում
- 2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտն այլ արժույթով ձեռք բերելու դեպքում
|
American Express Blue |
6,000 ՀՀ դրամ (10,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) |
180,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
- 260,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում
- 360,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտն այլ արժույթով ձեռք բերելու դեպքում
|
- Վճարային քարտերին կցված վարկային գծից վճարային գործառնություններ կատարելու դեպքում մինչև հաջորդ ամսվա 7-րդ (VISA Classic/MasterCard Standard-ի դեպքում),14-րդ (VISA Gold/MasterCard Gold-ի դեպքում) և 20-րդ (American Express Gold/American Express Blue-ի դեպքում) օրը օգտագործած գումարը քարտին ապահովելու դեպքում տոկոսադրույք չի հաշվարկվում:
* Ուժի մեջ է 2016 թ. օգոստոսի 5-ից կնքված ավանդային պայմանագրերի համար: Մինչև 2016 թ. Օգոստոսի 4-ը ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով կնքված ավանդների դեպքում բոնուսը կազմում է համապատասխանաբար 0,06 և 0,2 տոկոս (տարեկան) չափով: Վճարումը կատարվում է համապատասխանաբար այդ ամիսների ընթացքում ավանդի հաշվին առկա միջոցների օրեկան մնացորդի նկատմամբ:
** բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամիսների ընթացքում:
ACBA DIGITAL համակարգով ավանդի ձևակերպան դեպքում ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է ստորև նշված տոկոսադրույքներից 0.1%-ով բարձր:
Արժույթ
|
Ավանդի տարեկան
անվանական տոկոսադրույք
|
Ավանդի տարեկան տոկոսային
եկամտաբերություն*
|
Բոնուս |
ՀՀ դրամ
|
7.5%
|
7․77%
|
0.12% |
ԱՄՆ դոլար
|
3.25%
|
3.30%
|
0.02% |
Եվրո
|
1.0%
|
1.01%
|
0.003% |
ՌԴ ռուբլի
|
4.0%
|
4.07%
|
0.03% |
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր լրացած ամսվա համար ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարը մուտքագրվում է ավանդատուի ավանդային հաշվին, ընդ որում` առաջին վեց ամիսների տոկոսագումարը մուտքագրվում է վեցերորդ ամսվա վերջին:
Բոնուսը հաշվարկվում է տարեկան`առաջին 6 ամիսների ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդի նկատմամբ:
* ՈՒշադրություն` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Պայմանագրի գործողության ընթացքում վարկային հաշվի քաղվածքը (այս թվում՝ կրկնօրինակը) և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար:
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ*
Եթե Դուք ԱԿԲԱ Բանկում 2 տարի ժամկետով ներդնեք Կուտակվող ժամկետային ավանդ 50,000 ՀՀ դրամի չափով և յուրաքանչուր ամիս կատարեք ավելացումներ 10,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 283,269 ՀՀ դրամ:
Ավանդի գումարը (ՀՀ դրամ) |
Ամենամսյա մուծումների չափը
(ՀՀ դրամ)
|
Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո** |
6 ամիս անց |
12 ամիս անց |
24 ամիս անց |
50,000 |
10,000 |
82,382 |
147,123 |
283,269 |
100,000 |
25,000 |
180,106 |
341,065 |
679,567 |
200,000 |
50,000 |
360,212 |
682,129 |
1,359,134 |
* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
** Աղյուսակում արտացոլված տվյալները կարող են տարբերվել ավանդային հաշվիչով ստացված տվյալներից, քանի որ արտացոլված տվյալները հաշվարկված են կամայական ամսաթվի օրինակով:
Ծանոթացեք ավելի մանրամասն՝
- Ավանդ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Հանրային ծառայությունների համարանիշ կամ համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Ավանդը ձևակերպվում է Բանկի մասնաճյուղերում և ACBA DIGITAL համակարգի միջոցով:
- Տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ հաշվին առկա մնացորդի նկատմամբ։
- Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ՝ ավանդատուի ավանդային հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով։ Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է այլ բան, ապա տպվում է հայտարարություն այդ մասին։
- Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հաշվարկում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը։ Այն դեպքում, երբ ավանդի և նրա տոկոսագումարների վճարման օրը համընկնում է Բանկի ոչ աշխատանքային օրվան, վճարումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը, սակայն ոչ աշխատանքային օրերի համար լրացուցիչ տոկոսագումարներ չեն հաշվարկվում։
- Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված տվյալ օրվա միջին փոխարժեքով։ Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարները կարող են վճարվել ավանդի արժույթով։
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
- Եթե ավանդը ներդրվել է ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, ապա ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ ավանդի գումարը չպահանջելու դեպքում, պայմանագիրը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է ներդրված ավանդի պայմանագրային ժամկետին համապատասխան տվյալ պահին գործող Սակագնով սահմանված տոկոսադրույքով։
- Ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետից շուտ գրավոր ձևով դրամային ավանդը Բանկից պահանջելու դեպքում 1 բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները՝ տարեկան 1%-ի չափով։
- Ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետից շուտ գրավոր ձևով արտարժութային ավանդը Բանկից պահանջելու դեպքում 1 բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները՝ տարեկան 0,1%-ի չափով։
- Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
- Որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրում նախատեսված հանգամանքների վրա հասնելուց հետո հետ ստանալու պայմանով ներդրված ավանդի պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանիորեն նվազեցնել։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
fininfo.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: