Loading...
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ

Մի հետաձգիր տան վերանորոգումը։ Ակբայի վերանորոգման հիփոթեքային վարկով կյանքի կոչիր վաղուց պլանավորած փոփոխությունները՝ մինչև 50 մլն ՀՀ դրամ, առանց միջնորդավճարի ու բարդ ընթացակարգերի։

Icon

Առանց ամսական սպասարկման, տրամադրման և հայտի ուսումնասիրության միջնորդավճարների

Icon

Առանց եկամուտը հաստատող փաստաթղթի՝ կայուն եկամուտ ունեցող անձանց համար

Icon

Առանց վերանորոգման նախահաշվի՝ մինչև 10 մլն ՀՀ դրամի դեպքում

Անշարժ գույքի վերանորոգման համար քեզ անհրաժեշտ միջոցները

18% – 19.5%
Դիմեք ԱԿԲԱ բանկի մոտակա մասնաճյուղ, ստացեք ձեր վարկային հայտի պատասխանը առավելագույնը 2 բանկային օրվա ընթացքում և վերանորոգեք ձեր անշարժ գույքը:
Secure
Արժույթ
ՀՀ դրամ
Icon
Նվազագույն գումար
200,000 ՀՀ դրամ
Icon
Առավելագույն գումար
50,000,000 ՀՀ դրամ
Icon
Ապահովվածություն

Վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք, շարժական գույք, դրամական միջոցներ, երաշխավորություններ և այլն:

Icon
Տևողություն
6-120 ամիս
Icon

Վարկային հաշվիչ

Բանկի առաջարկը

Calculator image
  • Ընդհանուր վճարվելիք տոկոսագումար
  • Փաստացի տոկոսադրույք
    null %
  • Բոլոր վճարումների հանրագումար
Ընդհանուր գումար

Անհրաժեշտ տեղեկատվություն

Վերանորոգման հիփոթեքային վարկերը տրամադրվում են անշարժ գույքի վերանորոգման, ինչպես նաև այլ բանկում/վարկային կազմակերպությունում գործող անշարժ գույքի վերանորոգման վարկի վերաֆինանսավորման նպատակով։

Ժամկետ.

  • գրավով ապահովված անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկ
  • նվազագույն ժամկետ՝ 6 ամիս,
  • առավելագույն ժամկետ՝ 120 ամիս,

Նվազագույն գումար – 200,000 ՀՀ դրամ

Առավելագույն գումար – 50,000,000 ՀՀ դրամ

Տոկոսադրույք.

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 18-19.5 %
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 19.56-21.34 %

Վարկի մարումներ - ամսական հավասարաչափ մասերով կամ վարկի մայր գումարի հավասարաչափ մասերով՝ յուրաքանչյուր ամիս նախատեսելով տոկոսագումարների և վարկի մասնակի մարումներ:

Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել տոկոսագումարի և վարկի մայր գումարի մարման այլ գրաֆիկ:

Ապահովման միջոց - վերանորոգվող անշարժ գույքը, այլ անշարժ գույքը, շարժական գույքը, դրամական միջոցները, երաշխավորություններ և այլն:
Միջնորդավճար - չի սահմանվում

Տոկոսագումարի հաշվարկ - օրական՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ,

Վարկի մայր գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը:


Տեղեկացեք մանրամասն.


Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ:
Վարկային սակագների նախկին պայմաններ

 

Էջի վերջին թարմացում՝ 17.09.2026