- Ձեռքբերվող ապրանք - արևային ջրատաքացուցիչներ, կենցաղային գույք, համակարգչային տեխնիկա, կահույք, շինանյութ, դռներ, պատուհաններ և այլն։
- Մատուցվող ծառայություն - սպորտային, տուրիստական, ատամնաբուժական, այլ բուժական, ավտոտեխսպասարկման և այլն
- Տարեկան անվանական տոկոսադրույք – 0-21%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք – 8,3-24%
- Վարկի մարումներ – ամսական հավասարաչափ
- Ապահովման միջոց՝
- Մինչև 1.000.000 (ներառյալ) ՀՀ դրամ «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ֆակտորինգի ապահովման միջոց է հանդիսանում ֆակտորինգի միջոցով ձեռքբերվող ապրանքի գրավը,
- 1.000.001 ՀՀ դրամից մինչև 3.500.000 (արևային ջրատաքացուցիչների դեպքում՝ 5 000 000) ՀՀ դրամի դեպքում`ձեռքբերվող ապրանքը և մեկ հոգու երաշխավորությունը
Բացառություն.
1-3.5 մլն ՀՀ դրամ «Ապառիկ տեղում» ֆակտորինգի դեպքում ապահովման միջոց է հանդիսանում միայն մեկ անձի երաշխավորությունը, եթե այն տրամադրվում է շինանյութի (ներառյալ դռների և պատուհանների) ձեռքբերման, ինչպես նաև ծառայություններից օգտվելու նպատակով։
- Վարկի միջնորդավճար – ամսական վարկի պայմանագրային գումարի նկատմամբ 0-1%
- Տոկոսագումարի հաշվարկ – օրական` վարկի նվազող մնացորդի նկատմամբ
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ:
Վարկային սակագների նախկին պայմաններ
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ
- Տեղեկանք աշխատավայրից* և/կամ եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)։
Փաստաթղթերի վաղեմությունը ընդունման պահին չպետք է գերազանցի 15-օրյա ժամկետը:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
*Տեղեկանքը պետք է պարունակի հաճախորդի մաքուր ամսական աշխատավարձի/եկամտի չափը` հարկերը վճարելուց հետո, աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը, ելքիհամար, տրման ամիս, ամսաթիվ:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում, տեղեկացվում և տրամադրվում է հաճախորդին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելու օրը
- Պայմանագրի գործողության ընթացքում վարկային հաշվի քաղվածքը (այդ թվում՝ կրկնօրինակը) և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար:
- ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ԳԱՆՁՎՈՒՄ:
Վարկի տոկոսագումարի հաշվարկման օրինակ`
- Վարկի գումար - 300,000 ՀՀ դրամ
- Վարկի տոկոսադրույք -11%
- Վարկի ժամկետը - 24 ամիս
- Վարկի միջնորդավճար (գանձվում է յուրաքանչյուր ամիս) -վարկի գումարի 0.5 %
- Տարեկան փաստացի - տոկոսադրույքը կկազմի 19.03%
Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը* կկազմի 15,482 ՀՀ դրամ
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ
Տեղեկացեք մանրամասն.
Ապառիկ տեղումի հաշվիչ
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով (կիրառվող տույժեր)
Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում)`
- Տույժ/տուգանք
- Տոկոսագումար
- Մայր գումար:
- Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ: Վարկի գումարը փոխանցվում է ապրանքը վաճառող/ծառայությունը մատուցող կազմակերպության հաշվեհամարին:
- Վարկ տրամադրելու դրական որոշման գործոնն Է հաճախորդի վարկունակության գնահատումը,
- Վարկի մերժման գործոններն են՝ վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշները, հաճախորդի վատ վարկային պատմությունը, անհրաժեշտ ապահովվածության անբավարարությունը/բացակայությունը, Բանկի աշխատակցի մասնագիտական կարծիքը,
- Վարկը ձևակերպվում է համագործակցող կազմակերպության գործունեության վայրում,
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը` այդ մասին առնվազն 7 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին՝ վարկը նպատակային չօգտագործելու, ինչպես նաև վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները չիրականացնելու դեպքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (առկայության դեպքում) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տեղեկացնում ենք, որ
- Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Ֆինանսական օգնական

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: