
|
|
Բանկը Ձեզ է ընձեռում ՀՀ արժեթղթերի շուկայում Բանկի անունից և Հաճախորդի հաշվին կամ Հաճախորդի անունից և Հաճախորդի հաշվին Հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնել արժեթղթերի առք/վաճառք գործառնություններ (բրոքերային ծառայություն):
Օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում գնանշվող արժեթղթերում, ինչպես նաև ՀՀ չկարգավորվող արժեթղթերի շուկայում շրջանառվող արժեթղթերում:
Բանկի կողմից մատուցվող բրոքերային ծառայությունների պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Բանկի կողմից բրոքերային ծառայությունների մատուցումը իրականացվում է Հաճախորդի հետ կնքված Պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կնքվում է անժամկետ և նախատեսում է Հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելու հնարավորություն՝ այդ մասին Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով:
Ուշադրություն. Հանձնարարականում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրումների հետ կապված վարկային, շուկայական և իրացվելիության ՌԻUԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի կրած վնասները, եթե դրանք չեն առաջացել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.10.2023 10:27
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





