
|
|
Օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից՝ Դուք կարող եք իրականացնել ներդրումներ և արժեթղթերի առուվաճառք բաժնետոմսերով, պարտատոմսերով և բորսայական ֆոնդերի փայերով (ETF-ներ)՝ ամերիկյան, եվրոպական և ասիական ֆինանսական շուկաներում։
Բանկի կողմից մատուցվող բրոքերային ծառայությունների պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Բանկի կողմից բրոքերային ծառայությունների մատուցումը իրականացվում է Հաճախորդի հետ acba digital ինտերնետ բանկինգ համակարգով կնքված Պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կնքվում է անժամկետ, առանց որևէ վճարման պարտավորության և նախատեսում է Հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելու հնարավորություն՝ այդ մասին Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով:
Ուշադրություն. Հանձնարարականում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրումների հետ կապված վարկային, շուկայական և իրացվելիության ՌԻUԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի կրած վնասները, եթե դրանք չեն առաջացել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.12.2025 11:43
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





