
|
|


Հարմարավետություն
Կանխիկի ընդունման տերմինալներով կատարվող գործարքներն արագ են, պարզ և հեշտ բոլոր Հաճախորդների համար: Դուք հնարավորություն ունեք գումար մուտքագրելու Ձեր քարտին կամ Ընթացիկ հաշվին ` առանց մասնաճյուղերում սպասելու, ընդ որում քարտային հաշվին մուտքերը կատարվում են 24/7 հիմունքով:
Հասանելիություն
Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում են կանխիկի ընդունման տերմինալներ: 09:30-ից մինչև 18:00 գործում են բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներում տեղադրված տերմինալները, իսկ տերմինալներից շատերն ապահովում են 24/7 հիմունքով աշխատանք:
Կանխիկի ընդունման տերմինալի միջոցով Դուք կարող եք՝
Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում են կանխիկի ընդունման տերմինալներ:
09:30-ից մինչև 18:00 գործում են Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներում տեղադրված տերմինալները: Մասնաճյուղերի հասցեների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Շուրջօրյա գործող կանխիկի ընդունման տերմինալների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և Կենտրոնական բանկի պահանջով, փետրվարի 2-ից Ակբա բանկի վճարային տերմինալներով որոշ գործարքներ կատարելիս անհրաժեշտ կլինի անցնել նույնականացում։
Նույնականացումը պարտադիր է Ակբա բանկի և ՀՀ-ում գործող այլ բանկերի՝
ինչպես նաև՝
Վճարային տերմինալով գործարքի տեսակն ընտրելուց հետո համակարգը կառաջարկի անցնել նույնականացում ՝
imID միասնական նույնականացման համակարգ
Նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացվել է imID բջջային նույնականացումը Ձեր բջջային օպերատորի կողմից։ Հեռախոսահամարի մուտքագրումից հետո այն սմարթֆոնի վրա, որում ակտիվ է տվյալ բջջային հեռախոսահամարը կցուցադրվի պատուհան՝ PIN կոդը մուտքագրելու համար։
ՀԻՇԵՑՈՒՄ
PIN կոդը սահմանվել է Ձեր կողմից imID բջջային նույնականացումը ակտիցավնելու պահին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
PIN կոդը 3 անգամ սխալ մուտքագրելուց հետո imID նույնականացման ֆունկցիոնալը բլոկավորվում է։ Այն ապաբլոկավորելու համար անհրաժեշտ է մոտենալ Ձեր բջջային օպերատորին։
acba digital
Օգտատերը սկանավորելու է acbamax-ով ցուցադրվող QR կոդը ՝ նույնականացում անցնելու համար։ Ծառայությունը հասանելի է լինելու բոլոր acba digital օգտատերերին ՝ անկախ քաղաքացիությունից։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.02.2026 10:11
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





