
|
|


Ծառայությունների բազմազանություն
Բանկային ավտոմատացված մեքենաներով կարող եք կատարել մուտքային գործարքներ Ձեր ընթացիկ, քարտային և ավանդային հաշիվներին, վճարել կոմունալներ, ինչպես նաև մուտք գործել ACBA Online համակարգ՝ ընթացիկ, քարտային և ավանդային հաշիվների դիտարկման, կանխիկացման և համալրման, վարկերի և վարկային գծերի մարման, ինչպես նաև սեփական հաշիվների միջև փոխանցումներ և փոխարկումներ կատարելու համար
Մանրադրամի տրամադրման հնարավորություն
Բանկային ավտոմատացված մեքենաներով կարող եք կանխիկացնել գումար նաև մանրադրամների տեսքով: Սարքը վերադարձնում է գումարի մանրն՝ ինչպես թղթադրամով, այնպես էլ՝ մանրադրամով:
Փոխարկման հնարավորություն
Բանկային ավտոմատացված մեքենաներով կարող եք կատարել 3 արժույթներով փոխարկում ` ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!! Բանկային ավտոմատացված մեքենայով փոխարկում կատարելիս հնարավոր է գնել միայն ՀՀ դրամ:
Բանկային ավտոմատացված մեքենաների միջոցով Դուք կարող եք՝
09:30-ից մինչև 18։00 գործում են Բանկի մասնճյուղերի հաճախորդների սպասարկման տեղադրված Բանկային ավտոմատացված մեքենաները։ Մասնաճյուղերի հասցեների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
Շուրջօրյա գործող կանխիկի ընդունման տերմինալների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
acbaMax տերմինալների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.06.2024 12:50
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





