
|
|
Քարտի սպասարկման միջնորդավճար 50 000 ՀՀ դրամ՝ 70 000 ՀՀ դրամի փոխարեն։
Ձեռք բերելով քարտն ավանդի դրամական միջոցների ապահովվածության հիման վրա՝ տարեկան սպասարկման վճարը կլինի 50 000 ՀՀ դրամ։
POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրներն ու տնօրենները կարող են ձեռք բերել American Express® Gold քարտերը տարեկան 50 000 ՀՀ դրամ սակագնով:
Այլ արժույթներով երկրորդ և երրորդ American Express® Gold քարտերի ձեռք բերման դեպքում տարեկան սպասարկման միջնոդավճարը կլինի 50 000 ՀՀ դրամ։
American Express® Gold Քարտի հետ տրամադրվում է ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ, որն իր մեջ ներառում է միաժամանակ մի քանի տեսակի ապահովագրական ծածկույթներ:
Priority Pass համակարգն ընդգրկում է ավելի քան 1700 օդանավակայանների սպասասրահներ, որտեղ American Express Քարտատերերին կընդունեն հատուկ հյուրի կարգավիճակում:
Ձեռք բերեք American Express Gold քարտերի հետ տրամադրվող անվճար Priority Pass քարտը, վայելե´ք սպասասրահի հանգիստ մթնոլորտը և օգտվե´ք հյուրասիրությունից՝ անկախ նրանից, թե որ ավիաընկերության ծառայություններից եք օգտվում և ինչ դասի է Ձեր ավիատոմսը:
Ձեռք բերելով American Express Gold քարտը, Դուք և Ձեր կից քարտատերերը յուրաքանչյուրդ հնարավորություն կունենաք տարեկան 2 անգամ անվճար մուտք գործել Priority Pass սպասարահներ, ընդ որում 2 անվճար մուտքերը կարող եք օգտագործել ինչպես միայն Ձեզ համար, այնպես էլ մուտքերից մեկն օգտագործել Ձեզ համար, մյուսը՝ Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրի համար։
Priority Pass սպասարահներ կարող եք մուտք գործել ինչպես Ձեր Priority Pass քարտով, այնպես էլ վերջինիս էլեկտրոնային տարբերակով, որն ամբողջությամբ փոխարինում է Priority Pass քարտին։ Անհրաժեշտ է միայն ներբեռնել Priority Pass հավելվածը և մուտք գործել հավելված Բանկի կողմից Ձեզ տրամադրված տվյալներով։ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել
Անվճար և առանց հերթի անցեք Զվարթնոց օդանավակայանի անձնագրային և անվտանգության ստուգումները։
Տարվա ընթացքում 2 անգամ անվճար օգտվեք Fast Track ծառայությունից։ Ընդ որում Fast Track ծառայությունից օգտվելու 2 անվճար հնարավորությունները կարող եք օգտագործել ինչպես միայն Ձեզ համար, այնպես էլ 2 հնարավորություններից մեկն օգտագործել Ձեզ համար, մյուսը՝ Ձեզ հետ ճամփորդող մեկ հյուրի համար:
Յուրաքանչյուր Fast Track վաուչեր կարող եք օգտագործել մեկ անգամ՝ կամ մեկնելիս, կամ ժամանելիս։
Ծառայությունից կարող եք օգտվել հիմնական և կից քարտատերերը, յուրաքանչյուրը տարեկան 2 անգամ։
Մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
Դուք ունեք 4 կից քարտ պատվիրելու հնարավորություն, որից առաջին երկուսն անվճար են, իսկ երրորդ և չորորդ քարտերից յուրաքանյուրի սպասարկման վճարը կլինի 20 000 ՀՀ դրամ։
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.10.2025 14:25
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:






Վճարային քարտերի սպասարկման պայմաններ
AMEX Gold - տրամադրման և սպասարկման սակագներ