ACBA ON-LINE
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Քարտի օգտագործման ժամանակ առաջացող այլ ռիսկեր

Քարտի օգտագործման այլ ռիսկեր

  • Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնության կատարման և տվյալ գործառնության մշակման օրերին կիրառվող արտարժույթի փոխարժեքի տարբերության հաշվին կարող է առաջանալ գերածախս:
  • Գերածախսի գումարը, դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը և Քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարը Բանկի պահանջով չմարելու դեպքում Քարտապանը պարտավորվում է Բանկին վճարել տույժ չմարված գերածախսի գումարի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի 0.2 (զրո ամբողջ երկու տասնորդական) տոկոսի չափով` յուրաքանչյուր ուշացած օրվա համար:
  • Քարտապանի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա քարտի գործողության ժամանակավորապես կասեցումը (բլոկավորումը) չի նշանակում Քարտի գործողության դադարեցում, ինչպես նաև չի դադարեցնում Քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի գանձումը:
  • Եթե Քարտի գործողությունը դադարեցվում է Քարտապանի գրավոր դիմումի համաձայն, ապա նախապես վճարված Քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման:


Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 02.08.2016 15:24