
|
|
ԱԿԲԱ Բանկը իր քարտապաններին առաջարկում է ակտիվացնել USSD ծառայությունը, որի միջոցով բանկի քարտապանները կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել`
Ծառայությունը հասանելի է բոլոր բջջային օպերատորների բաժանորդների համար։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին կարող է կցվել առավելագույնը 5 քարտ (հաշվի են առնվում հաճախորդի բոլոր քարտերը՝ թողարկված Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի կողմից):
USSD ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ զանգահարելով ԱԿԲԱ Բանկի քարտատերերի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 88 88 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի մասնաճյուղ և լրացնելով համապատասխան դիմումը:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսով հավաքել *116# հրահանգը և առաջնորդվել USSD-ի մենյուի կողմից առաջարկվող տարբերակներով: Հարցման ուղարկումից հետո հեռախոսահամարի բաժանորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է հարցված տեղեկատվությունը կամ պահանջված գործողության (քարտի շտապ բլոկավորման դեպքում) հաստատումը:
Նշված ծառայությունից օգտվելիս յուրաքանչյուր ստացվող SMS հաղորդագրության համար գործում է 10 ՀՀ դրամ սակագին, իսկ բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ գանձում չի կատարվում:
USSD ծառայությունից օգտվելու մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.02.2023 17:19
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





