
|
|
Քարտի կորստի կամ գողության դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել (010) 31 88 99 կամ (010) 59 22 22 շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարներով և հայտնել քարտի կորստի մասին: Զանգից անմիջապես հետո քարտը կբլոկավորվի:
Քարտի կորստի մասին Բանկին տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
Քարտապանը պատասխանատվություն է կրում քարտով կատարված գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում է Բանկին քարտի կորստի կամ գողության պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Քարտի փոխարինման կամ փակման համար Քարտը բլոկավորելուց հետո 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում դիմել Բանկին:
Քարտի/acba digital համակարգի բլոկավորման նպատակով կարող եք ներկայացնել զանգի պատվեր։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.12.2024 17:27
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





