|
Փոխանցման տվյալների ճշտում և չեղյալացում
Աշխարհագրությունը.
Սահմանաչափեր՝
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Կատարվող գործառնությունների նպատակն ու իրական շահառուներին պարզելու նպատակով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, պարզաբանումներ , նյութեր և կարող է կասեցնել գործառնությունները կամ հրաժարվել դրանք կատարելուց, եթե Բանկի կարծիքով գործարքները հիմնավորող բավարար ապացույցներ չեն ներկայացվում:
Հարգելի հաճախորդներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաճախակի են դարձել զեղծարարության այնպիսի դեպքերը, որոնցում օգտագործվում են դրամական փոխանցումների համակարգերը: Շատ հաճախ զեղծարարության «զոհ» են դառնում այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գնել մեքենա, էլեկտրոնիկա եւ այլ սարքավորումներ գրավիչ գներով, եւ շատ բարենպաստ պայմաններով: Խարդախություն իրականացնող անձինք ապրանքների վաճառքի մասին ինֆորմացիան հրապարակում են ինտերնետային տարբեր կայքերում, ապա էլեկտրոնային նամակագրության միջոցով պոտենցիալ գնորդին խնդրում են դրամական փոխանցումների համակարգերի օգնությամբ փոխանցել որոշակի գումար, որպես կանխավճար: Հաճախակի են նաև այնպիսի դեպքերը, երբ էլեկտրոնային փոստի միջոցով անհայտ անձանց կողմից քաղաքացիներին ուղղվում են առաջին հայացքից գրավիչ առաջարկներ` խոստանալով որոշակի գումարի դիմաց և որոշ կազմակերպչական հարցերի լուծումից հետո տվյալ անձի բանկային հաշվին փոխանցել խոշոր գումար, որի ծագման աղբյուրը, իբր, վիճակախաղի շահումն է, ժառանգությունը, ապահովագրական հատուցումը և այլն: Վերոնկարագրյալ դեպքերում «գործարքի մաքրության» պատրանք ստեղծելով, զեղծարարները «զոհին» խնդրում են մինչ ապրանքի կամ խոշոր գումարի ստանալը չտրամադրել իրենց ուղարկված փոխանցման հսկիչ համարը, սակայն պահանջում են ուղարկել փոխանցման իրականացման ժամանակ գնորդին տրամադրված փաստաթղթերի սկան պատճենը, դրանցում թաքցնելով հսկիչ համարը. Այսպիսով, փոխանցման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ունենալով, խարդախություն իրականացնողներին հաջողվում է ստանալ նաև ուղարկված ամբողջ գումարը:
Խորհուրդ ենք տալիս.
Համակարգի միջոցով արգելվում է իրականացնել ձեռնարկատիրական, ներդրումային և առևտրային բնույթի փոխանցումներ, ինչպես նաև Համակարգը օգտագործել հեռախոսային գործակալների կողմից առաջարկվող կամ վաճառվող ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարելու համար («տելեմարքեթինգ»)։