
Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտում ընթացիկ և ներդրումային ծախսերի իրականացմանը:
մինչև 36 ամիս
Տևողություն
13-14%
Տոկոսադրույք
1.000.000 - 2.000.000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման պետական աջակցության միջոցով խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացում։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2021թ․-ի հունիսի 3-ին հաստատած N 927-Լ Որոշմամբ։
96 ամիս
Տևողություն
12-17%
Անվանական տոկոսադրույք
Պայմանավորված է հիմվող մշակաբույսից
Առավելագույն գումար

Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը: Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2021թ․-ի հունիսի 3-ին հաստատած N 927-Լ Որոշմամբ։
84 ամիս
Տևողություն
12.9-17.4%
Անվանական տոկոսադրույք
մինչև 1.210 մլրդ ՀՀ դրամ
Առավելագույն գումար

Ծրագրի հիմնական նպատակն է ոռոգման արդիական համակարգերի ներդրման միջոցով նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2021թ․-ի հունիսի 3-ին հաստատած N 927-Լ Որոշմամբ։
մինչև 48 ամիս
Տևողություն
12.9-17.4%
Անվանական տոկոսադրույք
Առանց սահմանափակման
Առավելագույն գումար

Ծրագրի հիմնական նպատակն է ոռոգման արդիական համակարգերի ներդրման միջոցով նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2021թ․-ի հունիսի 3-ին հաստատած N 927-Լ Որոշմամբ։
48 ամիս
Տևողություն
12.9-17.4%
Անվանական տոկոսադրույք
200,000,000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2021թ․-ի հունիսի 3-ին հաստատած N 927-Լ Որոշմամբ։
24 ամիս (ծնեբեկի դեպքում 60 ամիս)
Տևողություն
12% կամ 13%*,14%**
Սուբիդավորվող տոկոսադրույք
Պայմանավորված է հիմնվող մշակաբույսից
Առավելագույն գումար

Ծրագրի նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի Բարձրացմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2023թ․-ի հուլիսի 27-ին հաստատած N 1284-Լ Որոշմամբ
96 ամիս
Տևողություն
12.9 - 17.4%
Տոկոսադրույք
15․0 մլրդ ՀՀ դրամ
Առավելագույն հանրագումար

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով: Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2024թ․-ի օգոստոսի 22-ին հաստատած N 1392-Լ Որոշմամբ։
մինչև 60 ամիս
Տևողություն
14%, չսուբսիդավորվող տոկոսադրույքը՝ 0%, 2%, 3%
Տոկոսադրույք
300.000.000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար