Վարկի սուբսիդավորումը դադարեցվում է
- եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները,
- վարկը չի օգտագործվել նպատակային (վարկի օգտագործումը համարվում է ոչ նպատակային, եթե վարկային միջոցները չեն օգտագործվել ագրոպարենային ոլորտում),
- եթե վարկառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,
- եթե տվյալ վարկի մասով նախորդ 12 ամիսների կտրվածքով առկա է հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություն կամ բանկի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ
- եթե վարկավորվել է մեկից ավել ֆինանսական կառույցի կողմից
Վարկի սուբսիդավորված գումարը ենթակա է վերադարձման
Եթե շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ կեղծ տեղեկատվության տրամադրման դեպքում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետբյուջե (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի):
Վարկի տոկոսագումարները սուբսիդավորվում են ՀՀ կառավարության Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում։ Սուբսիդավորումը դադարեցվելու դեպքում վարկառուն պարտավորվում է վճարել անվանական տոկոսադրույքը։