Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի խորհրդատու (Սյունիք մ/ճ)

Հասցե՝ ք. Կապան, Արամ Մանուկյան 4
Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ.

  • Նպատակային և որակյալ վաճառքների իրականացում, հաճախորդների կարիքների բա-ցահայտում և համապատասխան խորհրդատվության տրամադրում, նոր պրոդուկտների ու ծառայությունների առաջարկում,
  • Բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում (խաչաձև և վերադիր վաճառքների միջոցով),
  • Հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում, վարկային կոմիտեի ներկայացում,
  • Նոր հաճախորդներ ներգրավելու կապակցությամբ միջոցառումների պլանավորում և կազմակերպում,
  • Հաճախորդների բողոքների կառավարում, հաճախորդների առաջարկություններին և հարցումների արձագանքում,
  • Առկա և նոր հաճախորդներին նպատակային վաճառքների իրականացման և բարձրակարգ սպասարկման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։


Անհրաժեշտ հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
  • Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Ներկայացուցչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 23.05.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.04.2025 15:14