Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
ՓՄՁ և Գյուղատնտեսական շուկայի զարգացման թիմի մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
Մասնակցել ՓՄՁ և գյուղատնտեսական ծրագրերի պլանավորմանը, համակարգմանը և իրականացմանը՝ ապահովելով դրանց արդյունավետ ընթացքը
Կազմակերպել և իրականացնել հաճախորդներին ներկայացվող առաջարկների տիպային ձևերի մշակման ու անհատական առաջարկների պատրաստման գործընթացները
Աջակցել բիզնես խորհրդատուներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն՝ վերահսկելով աշխատանքների և խնդիրների լուծման ընթացքը
Նախաձեռնել և կազմակերպել վաճառքի խթանման մրցույթներ, ամփոփել արդյունքները, գնահատել դրանց ազդեցությունը,
Մշտադիտարկել պլանային ցուցանիշների կատարման արդյունքները ըստ մասնաճյուղերի և խորհրդատուների՝ նախաձեռնել անհրաժեշտ քայլեր սահմանված նպատակներին հասնելու համար
Ամփոփել բիզնեսի արդյունքները և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ
Շուկայի ուսումնասիրության հիման վրա բացահայտել նոր հնարավորություններ, վերլուծել հաճախորդների կարիքները, բազաները և առաջարկել տեղայնացված լուծումներ՝ հիմնվելով ռազմավարական նպատակների վրա։
Կազմակերպել խաչաձև վաճառքի գործընթացներ և նոր հաճախորդների ներգրավման նախաձեռնություններ
Կառավարել ներգրավված ֆոնդերի և պետական աջակցության ծրագրերի օգտագործման գործընթացը՝ ապահովելով դրանց նպատակային, արդյունավետ և ժամանակին կիրառումը՝ համաձայն պայմանագրային պահանջների։
Պլանավորել և կազմակերպել ուսուցում և վերապատրաստման ծրագրեր՝ ուղղված բիզնես խորհրդատուների մասնագիտական զարգացմանը։
Վերլուծել գործող բիզնես գործընթացները և ներկայացնել բարելավման առաջարկներ՝ ներքին աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։
Անհրաժեշտ հմտություններ.
Առնվազն 3-5 տարվա փորձ ՓՄՁ և գյուղատնտեսական ծրագրերի կառավարման, ֆինանսական ծառայությունների կամ բիզնես զարգացման ոլորտներում
Ռազմավարական պլանավորման, ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման հմտություններ
Տվյալների վերլուծության, շուկայի ուսումնասիրության և հաճախորդների կարիքների վերլուծության կարողություններ
Ուսուցման կարողությունների զարգացման փորձ։
Հայերեն՝ գերազանց, անգլերեն (նվազ. B Intermediate level) և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում
MS Office ծրագրերի իմացություն, PowerPoint և Excel գերազանց,
Թիմային աշխատանքի ունակություններ և նախաձեռնողականություն
Վերլուծական հմտություններ
Ուսուցանելու, առաջնորդելու և փոխադարձ աջակցության մշակույթ ձևավորելու ունակություն
Կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների ունակություններ
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։
Հայտարարության վերջնաժամկետն է 30.06.25թ.։Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.06.2025 11:01