Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Պլանավորման և հաշվետվությունների բաժնի ավագ մասնագետ

Հասցե՝ Արամի 82-84

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել  Կորպորատիվ և ՓՄՁ բիզնես ուղղությունների պլանավորման աշխատանքները,
  • Իրականացնել պլանների կատարողականների մոնիթորինգ և գնահատում,
  • Պատրաստել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և բո­վանդա­կու­թ­յամբ հաշվետվություններ,
  • Իրականացնել հետազոտություններ և վերլուծություններ՝ օգտագործելով ներքին և արտաքին աղբյուրների տվյալները,
  • Գնահատել և բացահայտել շուկայի զարգացման միտումները, պոտենցիալ վաճառքների հնարավորությունները և ներկայացնել եզրակացություներ,
  • Ներկայացնել առաջարկներ Կորպորատիվ և ՓՄՁ բիզնեսի պրոդուկտների, վաճառքների և գործընթացների բարելավման ուղղությամբ՝ հիմք ընդունելով իրականացված վերլուծությունները,
  • Բարելավել տվյալների ստացման և կառավարման գործիքները,
  • Իրականացնել պլանավորման, վերլուծությունների և հաշվետվությունների ներդրման, զարգաց­ման և արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն վիճակագրության, տվյալների գիտության, կամ տնտեսագիտության այլ հարակից ոլորտներում,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Կրեատիվ և ռազմավարական մտածողություն,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու ունակություն,
  • Վերլուծական գործիքների և մեթոդների իմացություն,
  • Տեղեկատվության մշակման և պլանավորման կարողություն,
  • Պրոդուկտներ և գործընթացներ վերլուծելու, դրանց արդյունավետությունը գնահատելու հմտություններ,
  • Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 17.08.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.07.2025 15:45