Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Հայաստանյան և միջազգային բանկերի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
Քանակական և որակական հետազոտությունների/հարցումների, հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպում և իրականացում,
Շուկայում տիրող իրավիճակի առաջնային ու երկրորդային տվյալների հավաքագրում,
Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում շահառու ստորաբաժանումներին՝ նպաստելով բանկում որոշումների կայացման գործընթացին։
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ հարակից ոլորտներում,
անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է բանկային կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում,
MS Office գերազանց իմացություն,
Power Bi իմացություն /Python-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
վերլուծական մտածելակերպ,
մեծածավալ տվյալների հետ աշխատելու և վերլուծելու փորձ,
հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ,
ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում:
Վերջնաժամկետ՝ 12.05.2025թ. Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.04.2025 14:31