Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Պրոդուկտ մենեջեր

Հասցե՝ ք. Երևան

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17:30

Աշխատանքային պարտականություններ.

  • մանրածախ բիզնեսի պրոդուկտների և ծառայությունների մշակման, ներ­դրման, շարունակական բարելավման աշխատանքների իրականացում,
  • Հաշվարկադրամարկղային գործառնությունների սակագների փոփոխությանն ուղղված աշխատանքների իրականացում,
  • մանրածախ բիզնեսի պրոդուկտների և ծառայությունների արշավների կազմակերպման աշխատանքների իրականացում,
  • պրոդուկտների և ծառայությունների սակագների ուսումնասիրություն, արդ­յունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում,
  • մանրածախ բիզնեսի պրո­դուկտների և ծառայությունների վերաբերյալ առա­ջարկ­ների ու կարծիքների հավաքագրում, և հետադարձ կապի ապահովում,
  • ապահովագրական պրոդուկտների մշակման և ներդրման աշխատանքների իրականացում,
  • մանրածախ բիզնեսի պրոդուկտների վերա­բեր­յալ հաշվետվությունների կազմում,
  • Բանկի ինտերնետային կայքում պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրման և թարմացման գործընթացների իրականացում,
  • Օրենսդրական ընթացիկ փոփոխությունների ներդրում։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • աշխատանքային փորձի առկայություն բանկային համակարգում (առնվազն 2 տարի),
  • պրոդուկտի կառավարման գործիքների իմացություն,
  • նախագծերի կառավարման հմտություններ,
  • հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր),
  • վերլուծական հմտություններ,
  • բանակցություններ վարելու հմտություններ,
  • հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • թիմային աշխատանքի ունակություններ և նախաձեռնողականություն։

Արտոնություններ

  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 18.04.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2026 11:49
////