Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Աշխատանքի վայր։ Կենտրոնական գրասենյակ, Արամի 82-84
Աշխատանքային ժամեր։ 9։00-17։30
Աշխատանքի նկարագրություն։
հետևել և վերլուծել պրոդուկտի հիմնական ցուցանիշները (KPI)՝ պրոդուկտի կատարողականի և հաճախորդների ներգրավվածության (customer engagement) գնահատման համար,
մշակել հաշվետվողական ձևեր և վերուծական գործիքներ (dashboard) պրոդուկտների ընթացիկ կատարողականի վերահսկման համար,
հավաքագրել և վերլուծել հաճախորդներից ստացված հետադարձ կապը, գործարքների մասին տվյալները և պրոդուկտի օգտագործման օրինաչափությունները՝ պրոդուկտը բարելավելու նպատակով,
օգտագործել վիճակագրական մեթոդներ և տվյալների վիզուալիզացիայի գործիքներ՝ չմշակված տվյալները իրագործելի գործողությունների (actionable insight) վերածելու համար,
հետևել և վերլուծել խաչադիր և վերադիր վաճառքների հնարավորությունները՝ հաճախորդի կյանքի արժեքը (customer lifetime value) և պրոդուկտի ընդունման մակարդակը (product adoption) բարելավելու համար,
աջակցել պրոդուկտային թիմերին տվյալահեն որոշումներ կայացնելու հարցում՝ ներկայացնելով առաջարկներ հաճախորդների վարքագծի վերլուծությունից, ֆինանսական հաշվետվություններից և շուկայի միտումներից,
մշակել կանխատեսման մոդելներ՝ հաճախորդների վարքագծի միտումները հայտնաբերելու և ռազմավարական գործողություններ առաջարկելու համար,
իրականացնել A/B թեստավորում
ապահովել անհրաժեշտ հաշվետվությունների պատշաճ կազմումը,
Պահանջվող հմտություններ։
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ պրոդուկտային տվյալների վերլուծաբանի կամ բիզնես վերլուծաբանի հաստիքում,
Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան Ֆինանսների, Բիզնեսի կառավարման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում,
Անգլերեն լեզվի լավ իմացություն,
Վիճակագրական վերլուծությունների իրականացման հմտություններ,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 10.04.2025 15:02