Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
POS տերմինալների սպասարկման բաժնի մասնագետ

Հասցե՝ ք. Երևան

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17:30

Աշխատանքային պարտականություններ.

  • Առևտրի/սպասարկման կետերում տեղադրված POS տերմինալների հանձնման-ընդունման ակտերի կազմման գործընթացի կազմակերպում,
  • առևտրի/սպասարկման կետերի պայմանագրերի ու հանձնման-ընդունման ակ­­­տերի կազմում և դրանց ստորագրման գործընթացի ապահովում,
  • POS տերմինալ­նե­րի, բջջային հավելվածների, ՀԴՄ- տերմինալների և անկանխիկ վճարումներ ընդունող սարքավորումների Բանկի ծրագրերում գրանցման իրականացում,
  • ԱՍԿ-ների քաղ­վածք­ների տրամադրում, մոնիթորինգների իրականացում,
  • գործող առևտրի սպա­սարկ­ման կետերի վերաբերյալ ամսական և եռամսյակային հաշվետվությունների տրամադրում,
  • POS տերմինալների, ՀԴՄ-տեր­մի­նալների և բջջային հավելվածների աշխատանքի վերաբերյալ առևտրի/ սպա­սարկման կետերից և Բանկի մասնաճյուղերից ստացվող հարցումների սպա­սար­կում,
  • պայմանագրերի մշակման, լրամշակման և փոփոխման իրականացում։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն
  • թվայնացված վճարումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • վերլուծական մտածողություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • տեխնիկական սպասարկման հմտու­թյուն­ներ,
  • բանակցություններ վարելու հմտություններ,
  • հաճախորդակենտրոն մոտեցում։

Արտոնություններ

  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 11.04.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.03.2026 17:16
////