Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
իրականացնել վիրտուալ POS տերմինալների գրանցում, ակտիվացում և սպասարկում,
իրականացնել առևտրի/սպասարկման կետերում POSտերմինալների, բջջային հավելվածների, ՀԴՄտերմինալների և անկանխիկ վճարումներ ընդունող սարքավորումների տեղադրում,
իրականացնել Բանկի մասնաճյուղերում POSտերմինալների տեղադրում և աշխատակիցների ուսուցում,
իրականացնել POSտերմինալներով, բջջային հավելվածներով, ՀԴՄտերմինալներով և անկանխիկ վճարումներ ընդունող սարքավորումներով գործառնությունների կատարման և սպասարկման վերաբերյալ առևտրի/սպասարկման կետերի աշխատակիցների ուսուցում:
Անհրաժեշտ հմտություններ.
Բարձրագույն կրթություն
թվայնացված վճարումների կամ էլեկտրոնային առևտրի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
վերլուծական մտածողություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
հաղորդակցման գերազանց հմտություններ,
բանակցություններ վարելու հմտություններ,
համակարգչային գիտելիքներ,
ժամանակի կառավարման հմտություն։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։
Հայտարարության վերջնաժամկետն է 20.05.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.04.2025 16:10