Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Գործառնավար (Վայք մ/ճ)

Հասցե՝ ք. Ալավերդի Թումանյան 59
Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30


Աշխատանքային պարտականություններ.

  • Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները,
  • բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, ընդունել և տրամադրել չեկային գրքույկների դիմումները, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը,
  • իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, կատարել մուտքագրում համապատասխան համակարգերում,
  • հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,
  • ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտենցիալի առկայության դեպքում,
  • համապատասխան համակարգերում մուտքագրել նոր պոտենցիալ հաճախորդներ, ձևավորել վաճառքին/սպասարկմանն ուղղված առաջադրանքներ,
  • հաճախորդների վերաբերյալ նոր տեղեկատվության ի հայտ գալու դեպքում իրականացնել տվյալների գրանցում/թարմացում,
  • մասնագիտական պարտականությունները կատարելիս իրականացնել պատշաճ սպասարկում` ապահովելով հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ,
  • ապահովել գործունեության համապատասխանություն Բանկի ներքին ընթացակարգերին և քաղաքականությանը, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջներին,
  • բացառել փաստաթղթերի արտահոսքը, գործառնական սխալները և ֆինանսական կորուստները, գաղտնի և բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության արտահոսքի առկայության կամ հավանականության դեպքում անմիջապես տեղեկացնել անմիջական ղեկավարին, գործառնական ռիսկի միջադեպի առնչվելիս տեղեկացնել համապատասխան ստորաբաժանմանը,
  • պատշաճ կարգով պահպանել աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած Բանկի «Վարվելակերպի և ներքին կարգապահության կանոններ»ով սահմանված գաղտնի և բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները (Բանկի ներքին իրավական ակտերը, գաղտնաբառերը, էլեկտրոնային կոդերը, բանալիները և այլն),
  • ժամանակին և ճիշտ ձևով կատարել անմիջական ղեկավարի կողմից նշված պարտականությունների և/կամ ստորաբաժանման գործառույթների հետ կապված այլ հանձնարարականները, ինչպես նաև կատարել ներքին իրավական ակտերից, աշխատանքային պայմանագրերից և սույն փաստաթղթից բխող այլ պարտականությունները,
  • աշխատանքի ընթացքում առաջնորդվել Բանկի արժեքներով ու սկզբունքներով և նպաստել Բանկի առաքելության ու ռազմավարական նպատակների իրականացմանը:

Անհրաժեշտ հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
  • Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
  • Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 30.05.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.05.2025 17:04