Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Ապահովել Բանկի բիզնես գործընթացներում կիրառվող մեքենայական ուսուցման մոդելներում մուտքային տվյալների որակի հսկողության գործընթացի ստեղծումը և բարելավումը
Վերանայել և վավերացնել Բանկում օգտագործվող մեքենայական ուսուցման մոդելների փաստաթղթավորումը
Մշակել սկզբունքներ և մեթոդաբանություններ՝ մեքենայական ուսուցման մոդելներում օգտագործվող ենթադրությունների և տեսությունների գնահատման համար
Վավերացնել մեքենայական ուսուցման մոդելների արդյունքներն ու հաշվետվությունները՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու համահունչությունը
Ներկայացնել առաջարկություններ մեքենայական ուսուցման մոդելների կյանքի ցիկլի և համակարգի բարելավման համար
Իրականացնել մոդելի վալիդացման արդյունքում կատարված առաջարկությունների գծով իրականացված աշխատանքների և արդյունքների հետստուգում
Իրականացնել Բանկում օգտագործվող ներքին և արտաքին մեքենայական ուսուցման մոդելների պարբերական մոնիտորինգ
Պատրաստել և ներկայացնել ամփոփ հաշվետվություններ մոդելների գնահատման, վավերացման և մոնիտորինգի վերաբերյալ
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն տվյալագիտության, մեքենայական ուսուցման, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, վիճակագրության, քանակական ֆինանսների կամ ինժեներիայի ոլորտներում
Մեքենայական ուսուցման ալգորիթմների, ստատիստիկական մոդելների և deep learning տեխնիկաների տիրապետում
Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների մշակման և զարգացման կարողություն
Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն
Python և SQL իմացություն մոդելների և տվյալների հետ աշխատելու համար:
Վիճակագրական ծրագրային փաթեթների հետ աշխատելու ունակություն։
Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն։
Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում:
Վերջնաժամկետ՝ 04.05.2025 Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.04.2025 16:22