Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ավագ մասնագետ

Հասցե՝ ք. Երևան
Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ

1. Նախաձեռնել, պլանավորել և իրականացնել Բրենդի դիրքավորմանն ուղղված իմիջային միջոցառումներ,
2. մշակել Պրոդուկտների առաջխաղացման ռազմավարություն, կոնցեպտ,
3. կազմել մարքեթինգային և/կամ կոմունիկացիոն բրիֆներ,
4. կազմել Պրոդուկտների առաջխաղացման կոմունիկացիոն պլան, գործողությունների ծրագիր (media mix), համաձայնեցնել պատվիրատու ստորաբաժանումների հետ,
5. կազմել և վերահսկել Պրոդուկտային և իմիջային արշավների ժամանակացույց, բյուջե,
6. մշակել կամ պատրաստել գովազդային և տեղեկատվական նյութեր,
7. իրականացնել մարքեթինգային և գովազդային արշավների մրցակցային ուսումնասիրու-թյուններ և վերլուծություններ,
8. հետևել հաստատված մարքեթինգային, կոմունիկացիոն պլանի` ըստ սահմանված ժամանակացույցի կատարմանը,
9. հետևել հաստատված ծախսային բյուջեի կատարմանը, կազմել եռամսյակային կատարողականները և ներկայացնել Բաժնի պետին,
10. շուկայի զարգացումներին համապատասխան վերանայել մարքեթինգային և կոմունիկա-ցիոն պլանները և իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները,
11. իրականացնել կոմունիկացիոն ուղիների, գովազդակիրների նախնական ընտրություն, մեդիապլանավորում, մեդիաբայինգ` համաձայն նախատեսված բյուջեի և կոմունի-կացիոն պլանի,
12. կոմունիկացիոն ուղիների, գովազդակիրների համար Բանկի գնումների ընթացակարգի համաձայն նախնական մրցույթների կազմակերպման համար կազմել և տրամադրել համապատասխան հանձնարարություններ,
13. որոշել գովազդային արշավների թիրախային խումբը, մշակումը կոմունիկացիոն տեսակը և ուղիները,
14. կանխատեսել գովազդային արշավների էֆեկտիվությունը, չափագրելը դրանց ընթացիկ և վերջնական արդյունքները, իրականացնել վերլուծություն, Բաժնի պետին ներկա-յացնել յուրաքանչյուր արշավի արդյունքը,
15. հետևել գովազդային արշավի շրջանակներում պատրաստվող գովազդային նյութերի որակական և բովանդակային համապատասխանելիության չափանիշներին,
16. ապահովել մարքեթինգային տեղեկատվության ներքին շրջանառությունը,
17. իրականացնել Բանկի կորպորատիվ ոճի, բրենդբուքի և այլ հաստատված նորմերի պահպանումը բոլոր տեսակի պրոդուկտների գովազդային և մարքեթինգային արշավների կազմակերպման ընթացքում,
18. իրականացնել Բանկի իմիջային արշավների կոնցեպցիաների մշակման և կազմակերպ-ման աշխատանքները,
19. կազմակերպել, կոորդինացնել Բանկի հեռուստագովազդի, ռադիոգովազդի, տպագիր գովազդային նյութերի (տեղեկատվական ամփոփաթերթիկներ, արտաքին գովազդի հա-մար նախատեսված պաստառներ, վահանակներ, բաններներ, թերթոններ) պատրաստ-ման աշխատանքները և իրականացնել վերահսկողություն աշխատանքներ կատարման նկատմամբ,
20. կազմակերպել հեռուստառադիոգովազդի տեղադրումը, մեդիապլանավորումը, մոնիթորինգների իրականացումը և կազմել հաշվետվություններ և ներկայացնել Բաժնի պետին,
21. կազմակերպել պրոդուկտային և իմիջային գովազդային արշավների կոնցեպտների նախնական թեստավորում, եթե նման անհրաժեշտություն առկա է,
22. կազմակերպել պրոդուկտային և իմիջային գովազդային արշավների կոնցեպտների նախնական թեստավորում, եթե նման անհրաժեշտություն առկա է,
23. գնահատել պրոդուկտային և իմիջային գովազդային արշավների արդյունավետությունը, վերլուծել և հաշվետվություն ներկայացնել Բաժնի պետին:

Անհրաժեշտ հմտություններ.

  • բարձրագույն կրթություն,
  • օտար լեզուների իմացություն,
  • մասնագիտական փորձ,
  • թվային հմտություններ,
  • հաճախորդակենտրոն մոտեցում,
  • ներկայացման հմտություններ,
  • փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
  • սոցիալական մեդիա մարքեթինգային/smm հմտություններ,
  • նախագծերի կառավարման հմտություններ,
  • բիզնես վերլուծության հմտություններ,
  • կոմերցիոն իրազեկվածություն/բիզնես հոտառություն,
  • թվային/մաթեմատիկական գրագիտություն,
  • վիճակագրական վերլուծությունների իրականացման հմտություններ,
  • էկոնոմետրիկական մոդելների գնահատման հմտություններ:

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 24.03.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 05.03.2026 12:51
////