
|
|
Հասցե՝ ք.Վարդենիս, Ռոմանի 5/1
Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30
Աշխատանքային պարտականություններ.
• Գյուղատնտեսական և բիզնես հաճախորդների նպատակային, որակյալ ներգրավման և վաճառքների իրականացում՝ կիրառելով ունիվերսալ խորհրդատվական մոտեցում,
• արդյունավետ հաղորդակցությունների միջոցով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում, համապատասխան պրոդուկտների և ծառայությունների առաջարկում,
• խաչաձև և վերադիր վաճառք իրականացնելու միջոցով մեկ հաճախորդի գծով բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում,
• հաճախորդների տվյալների կառավարման իրականացում և թարմացում,
• վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում և վարկային կոմիտեի ներկայացում,
• թվային և հեռահար ծառայությունների, այդ թվում՝ բջջային, ինտերներտային, բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների խթանում,
• խաչաձև սեգմենտային վաճառքների իրականացում ՝ ապահովելով հաճախորդների անցումը ավելի բարձր սեգմենտի, և ներգրավելով հաճախորդի հետ փոխկապակցված անձանց՝ անկախ բիզնես ուղղությունից,
• անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարման ապահովում և մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարման նպաստում։
Անհրաժեշտ հմտություններ.
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
• Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
• Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
• Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
• Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
• Ներկայացուցչական հմտություններ,
• Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
• Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։
Արտոնություններ
• Կյանքի ապահովագրություն,
• Կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից ապահովագրություն,
• Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
• Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
• Արձակուրդային հատկացումներ,
• Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
• Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
• Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
• Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
• Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
• Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։
Հայտարարության վերջնաժամկետն է 30.05.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական ինտերնետային կայք։ Էջը թարմացվել է 29.04.2026 14:47
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





