Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Արտաքին գործառնությունների և հաշվարկների բաժնի մասնագետ

Հասցե՝ ք.Երևան Արամի 82-84

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ. 

  1. Միջբանկային և միջմասնաճյուղային թղթաթկցային հաշիվների հետ կա­տար­վող գործառ­նությունների իրականացում,
  2. Ստացված միջբանկային փոխանցումների ստուգում և ձևակերպում,
  3. Ինկասացիայի գործընթացի կազմա­կերպ­ման համար կանխիկ դրամի և ար­տար­ժույթի հայտերի բաշխում, փաստաթղթերի կազմում, ձևակերպում և վճարումների կատարում,
  4. ՀՀ կենտրոնական բանկի ՏԴԿ-ներին ինկասացիայի անկանխիկ գումար­ների փոխանցում, ձևակերպում և ստուգում, ինկա­սա­ցիոն կազմակերպության հետ համաձայնագրերի կնքման կազմակերպում,
  5. Բանկերից ստացված գումարների հետ վերադարձման հաղորդագրություն­ների ուղար­կում համապատասխան մասնաճյուղեր և մասնաճյուղի կողմից համա­պա­տասխան հաշվապահական ձևակերպումների հսկողության իրականացում,
  6. Ստացված փոխանցումների ստուգում, ձևակերպում և շահառուների նույնա­կա­նա­ցում, ինչպես նաև ՀԿԱԾ կողմից բռնագանձ­ված և փոխանցված գումարների նույնականացում և ձևա­կերպում, չնույնականաց­ված փո­խանցում­ների՝ որպես չպարզաբանված ձևակեր­պում և հետ վերադարձ փոխանցող բանկերին։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Թիմային աշխատանքի ունակություններ և նախաձեռնողականություն,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների ունակություններ։

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 31.07.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 10.07.2025 09:39