Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները` բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնաճյուղային և միջազգային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կատարել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը, ակտիվացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը և այլն,
հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդներին հեռահար և թվային սպասարկման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով,
ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը,
հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,
ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտենցիալի առկայության դեպքում,
իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատասխան ծրագիր, ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը և թարմացնել ժամանակին,
հաճախորդների վերաբերյալ նոր տեղեկատվության ի հայտ գալու դեպքում իրականացնել տվյալների գրանցում/թարմացում,
համապատասխան համակարգերում մուտքագրել նոր պոտենցիալ հաճախորդներ, ձևավորել և կատարել վաճառքին/սպասարկմանն ուղղված առաջադրանքներ,
տրամադրել արագ և որակյալ խորհրդատվություն և սպասարկման ստարդարտներին համապատասխան իրականացնել պատշաճ և որակյալ սպասարկում` ապահովելով հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ,
ապահովել հաճախորդին տրամադրված տեղեկատվության մատչելիությունը և թափանցիկությունը,
ժամանակին և պատշաճ ձևով արձագանքել հաճախորդի կողմից բանավոր հայտնած բողոք-դժգոհություններին և/կամ առաջարկություններին։
Անհրաժեշտ հմտություններ.
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
Հաճախորդակենտրոն մոտեցում,
Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։
Արտոնություններ.
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։
Հայտարարության վերջնաժամկետն է 15.06.25թ.։Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.05.2025 09:42