Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Հաճախորդների նույնականացում (KYC), անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ստուգում, մուտքագրում համապատասխան համակարգերում,
Գործառնական օրվա աշխատանքային փաստաթղթերի կազմում և ստուգում,
Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում։
Անհրաժեշտ հմտություններ.
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
Հաճախորդակենտրոն մոտեցում,
Կանխիկ գումարի հետ աշխատելու կարողություն,
Փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
Տվյալների ներմուծման հմտություններ,
Թվային / մաթեմատիկական գրագիտություն,
Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն,
Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
Վաճառքի հմտություններ,
Արագ կողմնորոշվելու ունակություն,
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։
Հայտարարության վերջնաժամկետն է 10.05.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 14.04.2025 12:37