Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Կորպորատիվ ֆինանսավորման աջակցման մասնագետ

Հասցե՝ Վազգեն Սարգսյան 10

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

 

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմել կորպորատիվ հաճախորդներին պրոդուկտների և ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթները,
  • իրականացնել գրավադրման ենթակա գույքերի սեփականության վկայականների ստուգում և գրավների մուտքագրում համապատասխան համակարգերում,
  • իրականացնել գրավների վերանայման թերթիկների կազմումը և վերանայման կազմակերպումը,
  • պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը մարված վարկերի գրավների ազատման հա­մար, ստուգել, տրամադրել հաճախորդին,
  • վերահսկել ամսական մոնիթորիգների կատարման ժամկետները, իրականացնել համապատասխան համակարգեր մուտքագրումն ու արխիվացումը,
  • վարել բաժնի մուտքային, ելքային գրությունները, արխիվը, փաստաթղթերի պահ­պա­նումը,
  • վերահսկել վարկի տրման ընթացքը, վարկը ձևակերպող աշխատողներին տրամադրել վարկերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը, վա­րել վարկային գործերի արխիվը (ընթացիկ և մարված),
  • ներկայացնել առաջարկներ աշխատանքային գործընթացների բարելավման վերաբերյալ։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • հաճախորդակենտրոն մոտեցում,
  • հեռախոսազանգեր կառավարելու հմտու­թյուն­ներ,
  • փաս­տաթղթաբանություն վարելու կարո­ղու­թյուն,
  • տվյալների ներմուծման հմտություններ,
  • կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն,
  • թվային/մաթեմատիկական գրագի­տու­թ­յուն,
  • աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում:

Հայտարարության վերջնաժամկետն է  12.01.26թ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.12.2025 16:17
////