Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Բիզնես գործառնությունների թիմի մասնագետ

Հասցե՝ ք. Արամի 82-84

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

 

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի հետ կնքված պայմանագրերի շրջանակներում համագործակցել միջազգային և տեղական ֆոնդերի հետ։
  • Կազմել  և տրամադրել հաշվետվություններ և հայտեր Բանկի հետ կնքված պայմանագրերի շրջանակներում ֆինանսական կա­ռույցներին և ֆոնդերին։
  • Իրականացնել պոտենցիալ հաճախորդների թիրախավորման և բազաների վարման աշխատանքները՝ մասնաճյուղերի և խորհրդատուների միջոցով ՓՄՁ և գյուղատնտեսական բիզնեսի զարգացման և ընդլայնման նպատակով։
  • Կազմակերպել վաճառքի կատարողականի մոնիթորինգի իրականացումը և կոնվերսիայի բարելավման նպատակով մշակել գործողությունների պլան։
  • Իրականացնել վաճառքի գոր­ծիք­նե­րի վերա­բեր­յալ Բանկի աշխատողների համար աշխատանքային և ուսումնական նյութերի պատ­րաստ­ման և դասընթացների վարման աշխատանքները։
  • ՓՄՁ և գյուղատնտեսական բիզնեսում իրականացնել վաճառքի համակարգի և գործիքների վերաբերյալ առաջարկների հավաքագրման, բարելավման և հետադարձ կապի ապահովման գործընթացները։
  • Իրականացնել ՓՄՁ և գյուղատնտեսական բիզնեսում վաճառքի գործիքների միջոցով կատարված վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և բարելավմանն ուղղված աշխատանքները։
  • Իրականացնել ֆոնդերով և ծրագրերով տրամադրված վարկերի սահմանված պահանջներին վարկային փաթեթի հա­մա­պատասխանության ստուգում։
  • Տրամադրել խորհրդատվություն, աջակցություն և հարցերի պարզաբանում Բանկի աշ­խա­տակիցներին ֆոնդերի պայմանների հետ կապված։

 

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Առնվազն 1-3 տարվա փորձ՝ ֆինանսական ծառայությունների, բիզնես զարգացման, ՓՄՁ վարկավորման, գյուղատնտեսական ֆինանսավորման կամ միջազգային և տեղական ծրագրերի իրականացման ոլորտներում
  • Վերլուծական մտածողություն և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն
  • Աշխատանքի պլանավորման, ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման հմտություններ
  • Ուսուցման կարողությունների զարգացման փորձ։
  • Հայերեն՝ գերազանց, անգլերեն (նվազ. B Intermediate level) և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում
  • MS Office ծրագրերի իմացություն, PowerPoint և Excel գերազանց,
  • Կրեատիվ և ռազմավարական մտածողություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ և նախաձեռնողականություն
  • Ուսուցանելու, առաջնորդելու և փոխադարձ աջակցության մշակույթ ձևավորելու ունակություն
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների ունակություններ

Հայտարարության վերջնաժամկետն է 31.07.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 09.07.2025 16:05