Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Բանկի շահերի պաշտպանության բաժնի իրավաբան

Հասցե՝ ք.Երևան Արամի 82-84

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

 

Աշխատանքային պարտականություններ. 

  1. Խնդրահարույց վարկերի հավաքագրում և դրա վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ գնահատելով հնարավոր իրավական ռիսկերը, իսկ դրանց առկայության դեպքում լուծման հնարավոր տարբերակների առաջարկում,
  2. Հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և դատարան ներկայացում, դրանց ընթացքի վերահսկում, միջնորդությունների, դիմումների, առարկությունների և այլ դատավարական փաստաթղթերի ներկայացում,
  3. Արբիտրաժում, սնանկության գործերով պարտատերերի ժողովի ընթացքում, ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, դատարանում և այլ պետական մարմիններում Բանկի շահերի ներկայացում,
  4. Վարկի ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով բանակցություններ վարում, վճարման պայմանավորվածության կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
  5. Բանկի այլ ստորաբաժանումներին գույքի իրացման հարցում անհրաժեշտ իրավական աջակցության ցուցաբերում,
  6. Հաճախորդների կողմից ստացված խնդրահարույց վարկերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրություն, ընթացքի ապահովում և հաճախորդին պատասխանի ներկայացում։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, սնանկության և հարկադիր կատարման վերաբերյալ օրենսդրության իմացություն,
  • Վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Բանակցություններ վարելու, ներկայացման հմտություններ,
  • Փաստաթղթաբանություն վարելու կարողություն։

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 31.07.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.07.2025 10:33