Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
Դատարան ներկայացվող պայմանագրերի փաթեթների լուսապատճեների հավաքագրում կենտրոնական արխիվից, մասնաճյուղի արխիվից և ներկայացում համապատասխան ստորաբաժանմանը,
Վարկի տրման ընթացքի վերահսկում, վարկերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում վարկը ձևակերպող աշխատակիցներին,վարկային գործերի արխիվացում (ընթացիկ և մարված),
Հաճախորդի պատշաճ նույնականացման և փաստաթղթերի պատշաճ ստորագրման ապահովում,
Նոր ձևակերպվող վարկին առնչվող, նախկինում կնքված գրավների տվյալների ստուգում, նախկինում կնքված պայմանագրերում թերությունների շտկում։
Անհրաժեշտ հմտություններ.
բարձրագույն կրթություն,
օտար լեզուների իմացություն,
հաճախորդակենտրոն մոտեցում,
հեռախոսազանգեր կառավարելու հմտություններ,
փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
տվյալների ներմուծման հմտություններ,
կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն,
թվային/մաթեմատիկական գրագիտություն:
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում:
Հայտարարության վերջնաժամկետն է 22.10.2025թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.09.2025 12:03