- Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները,
- բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, ընդունել և տրամադրել չեկային գրքույկների դիմումները, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը,
- իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, կատարել մուտքագրում համապատասխան համակարգերում,
- հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,
- ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտենցիալի առկայության դեպքում,
- համապատասխան համակարգերում մուտքագրել նոր պոտենցիալ հաճախորդներ, ձևավորել վաճառքին/սպասարկմանն ուղղված առաջադրանքներ,
- հաճախորդների վերաբերյալ նոր տեղեկատվության ի հայտ գալու դեպքում
- մասնագիտական պարտականությունները կատարելիս իրականացնել պատշաճ սպասարկում` ապահովելով հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ,
- ապահովել գործունեության համապատասխանություն Բանկի ներքին ընթացակարգերին և քաղաքականությանը, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջներին,
- բացառել փաստաթղթերի արտահոսքը, գործառնական սխալները և ֆինանսական կորուստները, գաղտնի և բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության արտահոսքի առկայության կամ հավանականության դեպքում անմիջապես տեղեկացնել անմիջական ղեկավարին, գործառնական ռիսկի միջադեպի առնչվելիս տեղեկացնել համապատասխան ստորաբաժանմանը,
- պատշաճ կարգով պահպանել աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած Բանկի «Վարվելակերպի և ներքին կարգապահության կանոններ»-ով սահմանված գաղտնի և բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները (Բանկի ներքին իրավական ակտերը, գաղտնաբառերը, էլեկտրոնային կոդերը, բանալիները և այլն)
- ժամանակին և ճիշտ ձևով կատարել անմիջական ղեկավարի կողմից նշված պարտականությունների և/կամ ստորաբաժանման գործառույթների հետ կապված այլ հանձնարարականները, ինչպես նաև կատարել ներքին իրավական ակտերից, աշխատանքային պայմանագրերից և սույն փաստաթղթից բխող այլ պարտականությունները,
- իրականացնել տվյալների գրանցում/թարմացում,
- աշխատանքի ընթացքում առաջնորդվել Բանկի արժեքներով ու սկզբունքներով և նպաստել Բանկի առաքելության ու ռազմավարական նպատակների իրականացմանը:
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։
Արտոնություններ
- Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
- Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
- Արձակուրդային հատկացումներ,
- Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
- Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
- Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
- Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
- Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
- Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։
Հայտարարության վերջնաժամկետն է 20.05.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
|
|
|