Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Գույքի կառավարման բաժնի մասնագետ

Հասցե՝ ք. Երևան

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ.

  • Բանկի կողմից շահագործվող և Բանկին սեփա­կա­նու­թյան իրավունքով պատկանող գույքերի գույքագրում և հաշվառում, և հիմնական միջոցների կառավարում,
  • Բանկին պատկանող գույքերի սպասարկման աշխատանքների վերահսկողություն,
  • Բանկի ինտերնետային կայքում, համացանցում, մամուլում և այլ համա­պա­տաս­խան աղբյուրներում վաճառվող գույքերի ներկայացման գործընթացի կազմակերպում,
  • Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատող ընկե­րությունների ընտրության գործընթացի համար համապատասխան փաստաթղթերի և տեղեկատվության հավաքագրում և մշակում,
  • գույքերի ապահովագրության հետ կապված աշխատանքների համակարգում, պայմանագրերի կազմում, նոտարական և կադաստրային գործարքների իրականացում,
  • ձեռքբերվող գույքերի շուկայի ուսումնասիրության և գնա­հատման աշխատանքների իրականացում, 
  • վաճառվող գույքերի շուկայի ուսումնասիրություն և գնահատման աշխատանքների կազմակերպում։ 

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից ստացված հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • վաճառքի հմտություններ,
  • օտար լեզուների իմացություն,
  • տվյալների վերլուծության և թվային հմտություններ,
  • բանակցություններ վարելու և ներկայացման հմտություններ,
  • թիմային աշխատանքի հակվածություն։ 

Արտոնություններ

  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 22.03.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.02.2026 15:08
////