Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ֆինանսական խորհրդատու, Մեղրի մասնաճյուղ

Հասցե՝ ք. Մեղրի,

Զ. Անդրանիկի փողոց 1 կինոթատրոնի շենք

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

 

Աշխատանքային պարտականություններ.

  • Գյուղատնտեսական և բիզնես հաճախորդների նպատակային, որակյալ ներգրավման և վաճառքների իրականացում՝ կիրառելով ունիվերսալ խորհրդատվական մոտեցում,
  • արդյունավետ հաղորդակցությունների միջոցով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում, համապատասխան պրոդուկտների և ծառայությունների առաջարկում,
  • խաչաձև և վերադիր վաճառք իրականացնելու միջոցով մեկ հաճախորդի գծով բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում,
  • հաճախորդների տվյալների կառավարման իրականացում և թարմացում,
  • վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում և վարկային կոմիտեի ներկայացում,
  • թվային և հեռահար ծառայությունների, այդ թվում՝ բջջային, ինտերներտային, բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների խթանում,
  • խաչաձև սեգմենտային վաճառքների իրականացում ՝ ապահովելով հաճախորդների անցումը ավելի բարձր սեգմենտի, և ներգրավելով հաճախորդի հետ փոխկապակցված անձանց՝ անկախ բիզնես ուղղությունից,
  • անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարման ապահովում և մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարման նպաստում։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
  • Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Ներկայացուցչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։

Արտոնություններ

  • Կյանքի ապահովագրություն,
  • Կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

 

Հայտարարության վերջնաժամկետն է 22.05.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.04.2026 11:58
////