Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Միջազգային սանկցիաների կառավարման բաժնի մասնագետ

Հասցե՝ ք. Երևան
Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30


Աշխատանքային պարտականություններ.

  • Բարձր ռիսկային հաճախորդների վերլուծություն և ստուգում, վերջիններիս համար բացվող, վերաբացվող և պատվիրվող քարտերի դիտարկում/հաստատում, դրանց հետ կապված այլ գործողությունների (քննարկում, արձանագրությունների կազմում և այլն) իրականացում,
  • թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների համար պատշաճ ուսումնասիրության և անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացում,
  • միջազգային սանկցիաների տակ գտնվող և կասկածելի անձանց ցանկերով հաճախորդների տվյալների և փոխանցումների (այդ թվում` SWIFT հաղորդագրությունների) տվյալների ստուգման աշխատանքների իրականացում,
  • ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաև նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված՝ սանկցիաների գծով հնարավոր և առկա ռիսկերի բացահայտման և գնահատման իրականացում,
  • պարբերաբար փոփոխվող սանկցիոն ռեժիմների և կանոնակարգերի հետազոտման/վերլուծման/մեկնաբանման գործընթացների իրականացում,
  • FATCA նույնականացման գծով պահանջների պահպանման գործընթացի ստուգման աշխատանքների իրականացում,
  • համապատասխան արտաքին մարմիններից (թղթակից բանկեր և այլն) ստացված հարցումների պատասխանների կազմում։


Անհրաժեշտ հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • CGSS կամ ICA մասնագիտական որակավորում,
  • պատժամիջոցների մասին միջազգային օրենքների և կանոնակարգերի լավ տեղեկացվածություն,
  • սանկցիոն ռեժիմների մեկնաբանման, վերլուծական և հետազոտական հմտություններ,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • ներկայացման հմտություններ,
  • փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
  • թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ։


Արտոնություններ

  • կյանքի ապահովագրություն,
  • կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։


Հայտարարության վերջնաժամկետն է 30.04.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.04.2026 15:58
////