Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Հաճախորդների սպասարկման մասնագետ,Վարդենիս մասնաճյուղ

Հասցե՝ ք.Վարդենիս, Ռոմանի 5/1
Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները` բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնա-ճյուղային և միջազգային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կատարել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը, ակտիվացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը և այլն,
  • հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդներին հեռահար և թվային սպասարկման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով,
  • ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը,
  • հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,
  • ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտեն-ցիալի առկայության դեպքում,
  • իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատասխան ծրագիր, ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատ-շաճ ստորագրումը և թարմացնել ժամանակին։


Անհրաժեշտ հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
  • Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
  • Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։


Արտոնություններ

  • Կյանքի ապահովագրություն,
  • Կրիտիկական հիվանդություններից և դժբախ պատահարներից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

 

Հայտարարության վերջնաժամկետն է 28.04.26թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.04.2026 15:56
////