
|
|


Բանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է վճարումներ ընդունելու նորարար լուծումներ՝ ստեղծելով արագ, անվտանգ և հարմարավետ միջավայր վաճառքի աճի և բիզնեսի ընդլայնման համար։
Ակբա բանկը հանդիսանում է.
Առավելություններն են.
Եթե Ձեր կազմակերպության վճարային քարտերի սպասարկումն իրականացվում է այլ բանկում, և Դուք չեք սպասարկում ArCa, VISA, MasterCard, American Express, JCB և Union Pay վճարային համակարգերից որևիցե մեկը, ապա Ակբա Բանկը, համագործակցելով Ձեզ սպասարկող բանկի հետ, կապահովի վերը նշված վճարային համակարգերի սպասարկումը:
Վճարային քարտերի սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Բանկի կողմից վճարային քարտերի սպասարկման ակտիվացման համար պարտադիր պայման չի հանդիսանում Ակբա Բանկում հաշվի բացումը, կարող է տրամադրել նաև Ձեր հիմնական բանկում գործող հաշվեհամարը, սակայն բացելու դեպքում Դուք օգտվում եք վճարումներից հաշվին մուտք եղած միջոցների անվճար կանխիկացման հնարավորությունից։
Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 130-130 հեռախոսահամարով:
Վճարային քարտերի սպասարկման ծառայությունն ակտիվացվում է դիմումի ընդունումից հետո՝ 10-15 օրվա ընթացքում։
Վճարային քարտերի սպասարկումն իրականացնելու նպատակով Բանկի աշխատակիցը իրականացնում է համապատասխան տեխնիկական և ծրագրային աջակցությունը, ինչպես նաև կազմակերպության անձնակազմի ուսուցումը։ Ծանոթացնում է POS տերմինալի շահագործման բոլոր կանոններին և տրամադրում քարտերի սպասարկման ձեռնարկ և սպասարկող քարտերի լոգոտիպերը:
Բանկը նաև անվճար իրականացնում է POS տերմինալի հետագա սպասարկումը և շահագործումը: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` այդ մասին առնվազն 30 (երեսուն) օր առաջ մյուս կողմին գրավոր տեղեկացնելով:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.04.2026 10:31
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





