Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) աջակցությամբ մեկնարկում է վարկավորման խթանման ծրագիր, որի շրջանակներում արտահանմանը միտված գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կվերադարձվի վարկային պայմանագրի շրջանակներում վճարված գումարի 10-15%-ը։
Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում.
Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն, այդ թվում՝
- Հացահատկային, հատիկավոր և այլ մշակաբույսերի, ինչպես նաև յուղատու սերմերի աճեցում
- ԽաղողագործությունՄրգատու ծառերի այգեգործություն
- Կենդանիների բուծում
- Թռչնամսի արտադրություն
- Ձկնաբուծություն
Սննդամթերքի և ըմպելիքի արտադրություն, այդ թվում՝
- Մսի վերամշակում, պահպանում, մսամթերքի արտադրություն
- Ձկների, խեցգետնակերպերի և փափկամարմինների վերամշակում և պահպանումՄրգերի և բանջարեղենի վերամշակում և պահպանում
- Յուղերի և ճարպերի արտադրություն
- Կաթնամթերքի արտադրություն
- Պաղպաղակի արտադրություն
- Պաքսիմատների և թխվածքաբլիթների արտադրություն
- Թեյի և սուրճի վերամշակում
- Կենդանիների պատրաստի կերերի արտադրություն
- Խաղողի գինու արտադրություն
- Գարեջրի արտադրություն
- Զովացուցիչ ըմպելիքների արտադրություն
Այլ արտադրություն, այդ թվում՝
- Տեքստիլի արտադրություն
- Թղթի և թղթե ապրանքների արտադրություն
- Տպագրություն և տպագրության հետ կապված սպասարկման գործունեություն
- Ռետինե և պլաստմասսայե իրերի արտադրություն
- Կերամիկական սալիկների և դրոշների արտադրություն
- Մետաղական ապրանքների, կոնստրուկցիաների և կոնստրուկցիաների մասերի արտադրություն
- Դռների և պատուհանների արտադրություն
- Մետաղալարերի, շղթայի և զսպանակների արտադրություն
- Մետաղ ձևավորող մեքենաների և հաստոցների արտադրություն
- Կահույքի արտադրություն
Ծառայություններ և կրթություն (եթե դրանք միտված են արտահանմանը)