|
Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարում կատարելը կտևի ընդամենը մի քանի վայրկյան:
Կարիք չկա քարտը փոխանցել սպասարկողին, մտցնել այն տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիրը, իսկ մինչև 10,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում, նաև՝ մուտքագրել Ձեր PIN կոդը:
Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումները օժտված են զեղծարարություններից պաշտպանության հուսալի համակարգով, իսկ որպես լրացուցիչ անվտանգության միջոց, 10,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում անհրաժեշտ է մուտքագրել քարտի PIN կոդը: Միևնույն ժամանակ առանց կոնտակտի տեխնոլոգիայով օժտված քարտերը կարող են կիրառվել քարտի չիպի և մագնիսական ժապավենի օգտագործմամբ գործարքներ կատարելու համար՝ ինչպես նախկինում:
Եթե Դուք դեռևս չունեք Բանկի Arca Business, Visa Business քարտ, կարող եք պատվիրել լոգոտիպը կրող նոր քարտն անմիջապես կայքից կամ այցելել Բանկի Ձեր մոտակա մասնաճյուղ:
Վճարումներ առանց կոնտակտի քարտերով՝
Առանց կոնտակտի վճարման տեխնոլոգիայի շնորհիվ Դուք պարզապես ձեռքի մեկ շարժումով իրականացնում եք գործարք բոլոր այն տերմինալների միջոցով, որոնք սպասարկում են ոչ կոնտակտային վճարումները:
Գործարքներն իրականացվում են ժամանակակից ռադիոհաճախականության տեխնոլգիայի շնորհիվ, որի ընթացքում քարտի չիպից ռադիոալիքի միջոցով ուղարկվում է կոդավորված ազդանշան դեպի քարտը սպասարկող տերմինալ: Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումը հնարավորություն է տալիս Ձեզ մինչև 10,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարումների իրականացման դեպքում չմուտքագրել PIN կոդ, ինչպես նաև չստորագրել անդորրագիրը:
Հասկանալու համար արդյոք Ձեր քարտը օժտված է առանց կոնտակտի վճարման տեխնոլոգիայով, պարզապես փնտրեք նշանը Ձեր քարտի վրա:
Վճարումներն արագ են, հեշտ և կարիք չկա մուտքագրելու PIN կոդ կամ ստորագրել անդորրագիրը:
Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում են առանց կոնտակտի տեխնոլոգիայով սպասարկվելու հարմարավետությունն առաջարկող առևտրի կետերի թիվը, և այսօր առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումներ իրականացնող քարտերը սպասարկվում են աշխարհի հազարավոր առևտրի և սպասարկման կետերում:
տարբերանշանի առկայությունը առևտրի կետում հուշում է տվյալ քարտերի սպասարկման մասին:
Միևնույն ժամանակ առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումներ իրականացնող քարտերով կարող եք կատարել նաև չիպային կամ ժապավենային գործարքներ:
Եթե առևտրի և սպասարկման կետում առկա է տարբերանշանը, սակայն որևէ պատճառով ոչ կոնտակտային գործարքը մերժվում է, դուք կարող եք խնդրել սպասարկողին, որպեսզի վերջինս քարտը սպասարկի սովորական չիպային քարտի նման:
Առանց կոնտակտի տեխնոլոգիայով Visa Business քարտեր ձեռք բերելու համար հարկավոր է այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել քարտի պատվիրման դիմում կամ այցելել բանկի www.acba.am կայքը և լրացնել քարտի online դիմում: Արդյո՞ք կարող է առանց կոնտակտի տեխնոլոգիայով օժտված քարտով պատահական իրականացվել գործարք, եթե այն գտնվում է գրպանում կամ դրամապանակում:
Ոչ, հնարավոր չէ, քանի որ տվյալ տեսակի քարտով գործարք իրականացնելու համար գանձապահը պետք է մուտքագրի գործարքի գումարը, որից հետո միայն Դուք կարող եք մոտեցնել քարտը տերմինալին (պահելով այն տերմինալից առավելագույնը 4 սմ հեռավորության վրա)՝ գործարքի կատարման համար: Ընդ որում, մի քանի վայրկյանի ընթացքում քարտը չմոտեցենելու դեպքում, գործարքը չի կարող կատարվել:
Առանց կոնտակտի տեխնոլոգիայով օժտված քարտերով գործարքներ կատարելը նույնքան ապահով է, որքան չիպային քարտերով գործարքներ կատարելը, քանի որ յուրաքանչյուր գործարքի ժամանակ ձևավորվում է անվտանգության հատուկ կոդ, որի շնորհիվ գործարքի տվյալների գողացման կամ քարտի կրկնօրինակման փորձի դեպքում, այդ տվյալների հետագա օգտագործումը դառնում է անհնար:
Ավելին, առանց կոնտակտի վճարումներն էլ ավելի ապահով են, քանի որ գործարքի իրականացման ժամանակ քարտը գտնվում է Ձեր ձեռքում, ինչը նվազեցվում է այլ անձանց կողմից քարտի համարի կամ այլ տվյալների առևանգման հնարավոր ռիսկերը:
Քարտը կորցնելու կամ գողության դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 88 99 կամ ArCa հեռասպասարկման կենտրոն 010 59 22 22 հեռախոսահամարներով և բլոկավորել այն:
Ո՛չ, հնարավոր չէ, նույնիսկ առանց կոնտակտի գործարքի փորձը կմերժվի՝ քարտի բլոկավորված լինելու պատճառով: