
|
|
Քարտի կորստի կամ գողության դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել (010) 31 88 99 կամ (010) 59 22 22 շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարներով և հայտնել քարտի կորստի մասին: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
Քարտի կորստի մասին Բանկին տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
Քարտապանը պատասխանատվություն է կրում քարտով կատարված գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում է Բանկին քարտի կորստի կամ գողության պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Քարտի փոխարինման կամ փակման համար Քարտը բլոկավորելուց հետո 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում դիմել Բանկին:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.02.2023 12:37
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





