Հարգելի հաճախորդ, տեղեկացնենք, որ այս պահին ԱՐՔԱ պրոցեսինգային կենտրոնում առկա խնդրով պայմանավորված Ձեր քարտային հաշվի մնացորդը acba digital համակարգում հասանելի չէ:
Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Արտերկրում քարտով գործարքների կատարում

Վճարային քարտերը ոչ միայն հարմար, այլ նաև ապահով գործիք են ուղևորության ընթացքում Ձեր դրամական միջոցների անվտանգության համար: Ի տարբերություն կանխիկ դրամական միջոցների, քարտի կորուստը դեռևս չի նշանակում գումարի կորուստ, քանի որ Դուք կարող եք Ձեր քարտը բլոկավորել ընդամենը մեկ հեռախոսազանգով և փոխարինել այն շատ արագ:

Պարզապես չմոռանաք հետևել մեր խորհուրդներին.


1. Նախքան մեկնելը`

  • Ստուգեք քարտի գործողության ժամկետի ավարտը (expiry date),
  • Համոզվեք, որ Դուք ունեք բավարար միջոցներ Ձեր հաշվին,
  • Հիշեք, որ սահմանված է քարտով մեկ վճարման առավելագույն գումարի սահմանաչափ, օրական կանխիկի ստացման առավելագույն գումարի սահմանաչափ և օրական կանխիկի ստացման առավելագույն քանակ,
  • Նշված սահմանաչափերի գերազանցման հետևանքով գործարքի մերժումից խուսափելու նպատակով նախապես ավելացրեք դրանք, եթե սահմանված չափերը չեն բավարարում Ձեզ,
  • Գրի առեք Ձեր քարտի 16-նիշանոց համարը և բոլոր այն հեռախոսահամարները (ներկայացված են ստորև), որոնցով կարող եք զանգահարել` արտերկրում Ձեր քարտի կորստի կամ գողության դեպքում:

2. Ուղևորության ընթացքում`

  • Բանկոմատից օգտվելուց առաջ հավաստիացեք, որ Ձեր քարտի տվյալները տեսանելի չեն մոտակայքում գտնվող մարդկանց,
  • Բանկոմատում քարտի առգրավման դեպքում փորձեք դիմել այն բանկին, որին պատկանում է տվյալ բանկոմատը: Եթե անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ բանկը հրաժարվում է վերադարձնել քարտը, ապա զանգահարեք Ակբա բանկ, որը կհոգա քարտը Ձեզ վերադարձնելու մասին,
  • Քարտով վճարում կատարելիս մինչև անդորրագրի ստորագրելը, հավաստիացեք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին,
  • Պահպանեք քարտով կատարված գործարքների անդորրագրերը և վերադառնալուց հետո համեմատեք դրանք Ձեր քաղվածքում ներկայացված գործարքների հետ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.02.2023 12:37