Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Բանկի կողմից թողարկվող քարտերով կարող են իրականացվել ինչպես կանխիկ, այնպես էլ` անկանխիկ գործառնություններ:
Քարտով իրականացվող գործառնություններն են.
ՊՈՍ տերմինալի միջոցով վճարում,
քարտի տվյալների ներկայացմամբ վճարում,
ինտերնետի միջոցով ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համար վճարում,
կանխիկ միջոցների ստացում բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից,
բանկոմատների միջոցով կանխիկ գումարի մուտքագրում քարտին,
www.arca.am ինտերնետային կայքի և բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցում կամ վճարում,
օրենքով և Բանկի ներքին իրավական ակտերով չարգելված այլ գործառնություններ:
Քարտով գործառնություն իրականացնելիս անհրաժեշտ է հիշել.
Գործառնություն հնարավոր է իրականացնել միայն այն առևտրի ու սպասարկման կետերում կամ այն բանկոմատների միջոցով, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
Քարտային հաշվին մուտքագրված դրամական միջոցները կարող են օգտագործվել ամենաուշը սկսած հաջորդ բանկային օրվա ժամը 18:00-ից:
Եթե գործառնության կատարման համար Բանկից չի պահանջվել հավաստագրում (գործառնության կատարման իրավասության ստուգում), և գործառնության գումարը գերազանցել է հաշվի մնացորդը կամ քարտով կատարված գործառնության դիմաց գանձման ենթակա միջնորդավճարի գումարը գերազանցել է հաշվի մնացորդը, և մի քանի այլ դեպքերում կարող է առաջանալ քարտային հաշվի գերածախս, որի նկատմամբ Բանկը հաշվարկում է վարկային գծի օգտագործման համար նախատեսված տոկոսագումարներ` համաձայն Բանկի սակագների:
Վճարում կատարելիս, մինչև անդորրագիրը ստորագրելը, անհրաժեշտ է հավաստիանալ, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:
Քարտով կատարված գործարքների անդորրագրերը խորհուրդ է տրվում պահպանել գործարքի կատարման օրվանից հետո առնվազն երեք ամիս:
Քարտով վճարում կատարելիս անհրաժեշտ է քարտը միշտ պահել տեսադաշտում:
Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք չեղյալ համարել (VOID) Ձեր վճարումը և պահեք գործարքի չեղյալ համարելու անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը, որպեսզի համոզվեք, որ գումարը քաղվածքում չի երևում և չի գանձվել:
Բանկը սահմանափակում է քարտով մեկ օրվա ընթացքում կանխիկի ստացման գործառնությունների քանակը և առավելագույն գումարը, մեկ օրվա ընթացքում վճարային գործառնությունների առավելագույն գումարը, և այդ սահմանչափերի գերազանցումը կարող է գործարքի մերժման պատճառ հանդիսանալ: Սահմանաչափերը կարող են փոփոխվել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափով քարտապանի կողմից Բանկին դիմելու դեպքում:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.02.2023 12:35