|
Արտահանման ինկասոյի առավելությունները
վճարումները ստանալու առավել ապահով տարբերակ է, մասնավորապես, ծովային փոխադրումների ժամանակ, երբ բնօրինակ նավաբեռնագրերը չեն հանձնվում գնորդին մինչև վերջինիս կողմից գումարի վճարումը կամ մուրհակի ակցեպտը,
հնարավոր է պահանջել գնորդի բանկի ակցեպտավորված մուրհակի վճարման երաշխիք,
հաճախ կիրառվում է որպես ակրեդիտիվին այլընտրանք, երբ գնորդի և մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են բավարար փոխադարձ վստահության վրա:
Ներմուծման ինկասոյի առավելությունները
Դուք կարող եք ապրանքների դիմաց վճարումը կամ ակցեպտը կատարել առաքման փաստաթղթերին ծանոթանալուց հետո,
գործարքի բարդության աստիճանը և փաստաթղթավորումը նվազեցված է, ինչը հաճախ արդյունք է դառնում համեմատաբար ցածր բանկային սակագների,
համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում Բանկը պատրաստ է ֆինանսավորել Ձեր գործարքները,
1. Ո՞ր դեպքում է ավելի նպատակահարմար օգտագործել ինկասոն, այլ ոչ թե փաստաթղթային ակրեդիտիվը:
- Փաստաթղթային ակրեդիտիվը նպատակահարմար է կիրառել այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը չեն ճանաչում միմյանց, և վաճառողը վստահ չէ գնորդի վճարունակության վրա, իսկ գնորդն իր հերթին վստահ չէ որ վաճառողը կառաքի ապրանքը: Ինկասոյի դեպքում գնորդն ու վաճառողը ճանաչում են միմյանց, և վաճառողը վստահ է, որը գնորդը կվճարի ուղարկված փաստաթղթերի դիմաց:
2. Հնարավո՞ր է ինկասո գործարքի իրականացման դեպքում ստանալ ֆինանսավորում:
- Ինկասո գործարքի իրականացման ընթացքում հնարավոր է ստանալ ֆինանսավորում մուրհակի զեղչման միջոցով: Զեղչելով հետաձգված վճարման պայմանով մուրհակը` Բանկը վճարում է հաճախորդին/գնորդին մուրհակի անվանական արժեքը` նվազեցված համապատասխան զեղչատոկոսի չափով:
Ըստ առևտրային գործարքի բնույթի՝ տարբերում են.
Դուք ապրանքները առաքում եք գնորդին, իսկ առաքման փաստաթղթերը ներկայացնում եք Բանկ` գնորդից ապրանքների դիմաց վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել գնորդին կա'մ ամբողջական վճարման դիմաց, կա՛մ վերջինիս գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման (ակցեպտի) դիմաց:
Արտահանողը Ձեզ է առաքում ապրանքը և հանձնարարում իր բանկին ուղարկել առաքման փաստաթղթերը Ակբա բանկ` վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել Ձեզ կա'մ ամբողջական վճարման դիմաց, կամ Ձեր կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ակցեպտի դիմաց: Նախապես համաձայնեցված պայմաններով Բանկը կարող է երաշխավորել Ձեր կողմից ակցեպտավորված մուրհակի վճարումը ավալի միջոցով:
Ինկասոյի վճարման ձևերը
1. փաստաթղթեր վճարման դիմաց (D/P)` Բանկը ինկասոյի շրջանակներում էմիտենտ բանկից ստացված փաստաթղթերը հանձնում է պարտապանին վճարի դիմաց: Ինկասոյի այս ձևի համաձայն` վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին տրամադրել ապրանքի սեփականությունը հավաստող փաստաթղթերը միայն գնորդի կողմից այդ ապրանքի դիմաց վճարումն իրականացնելուց հետո,
2. փաստաթղթեր ակցեպտավորման դիմաց (D/A)` Բանկը ինկասոյի շրջանակներում էմիտենտ բանկից ստացված փաստաթղթերը հանձնում է պարտապանին վերջինիս կողմից մուրհակի ակցեպտավորման դիմաց: Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդի և վաճառողի միջև առկա է պայմանավորվածություն վճարման հետաձգման վերաբերյալ: Գնորդը գրավոր պարտավորության դիմաց ստանում է ապրանքի սեփականությունը հավաստիացնող փաստաթղթերը` հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով: