|
Կանխիկ եղանակով աշխատավարձի վճարման համեմատությամբ Բանկի քարտերով աշխատավարձի վճարումը ունի մի շարք առավելություններ ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակիցների համար: Մասնավորապես, աշխատակիցները հնարավորություն են ստանում արտոնյալ պայմաններով և պարզեցված կարգով օգտվել բանկային ծառայություններից, խուսափել աշխատավարձի ստացման հերթերից և կանխիկ եղանակով վճարման հետ առնչվող այլ անհարմարություններից:
Աշխատավարձերի ստացումը քարտերով նաև հնարավորություն է տալիս աշխատակիցներին օգտվել Բանկի կողմից տրամադրվող վարկային գծերից ամսական աշխատավարձի մինչև եռապատիկի չափով` առանց լրացուցիչ գրավային ապահովվածության, օգտվել բազմաթիվ զեղչերից և հատուկ առաջարկներից, որոնք տրամադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային այլ ծրագրերի շրջանակներում:
Բոլոր քարտերը տրամադրվում են անվճար և առանց հաշվի նվազագույն մնացորդի ապահովման, իսկ քարտերի սպասարկման համար սահմանվում են արտոնյալ սակագներ: Բացի այդ, հաշվին կցված լրացուցիչ քարտերը տրամադրվում և սպասարկվում են անվճար:
Անհրաժեշտության դեպքում Ակբա բանկի աշխատակիցները սիրով կայցելեն Ձեր կազմակերպություն` Բանկի քարտային ծառայությունների վերաբերյալ Ձեզ և Ձեր աշխատակիցներին առավել մանրամասն տեղեկություններ ներկայացնելու նպատակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 31 88 99 շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարով: