
|
|
|
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի էությունը և նպատակը |
Ռեպո գործարք՝ ֆինանսական գործարք, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է վաճառում մյուս կողմին և միաժամանակ պարտավորվում է որոշակի ժամանակ անց հետ գնել նույն արժեթուղթը մյուս կողմի պահանջով.
Հակադարձ ռեպո գործարք՝ ֆինանսական գործարք, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է գնում մյուս կողմից և միաժամանակ պարտավորվում է որոշակի ժամանակ անց հետ վաճառել նույն արժեթուղթը մյուս կողմի պահանջով:
Ռեպո (Հակադարձ ռեպո) գործարքի նպատակն է կարճաժամկետ դրամական միջոցների ներգրավումը (տեղաբաշխումը)՝ արժեթղթերի առք ու վաճառքի երկու հակադարձ գործարքների իրականացման միջոցով։ |
|
Գործընկերների շրջանակ |
Բանկը Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ կարող է կնքել ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տարածքում գործող՝ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային կազմակերպությունների և ներդրումային ֆոնդերի հետ |
|
Գործարքի պայմաններ |
Գործարքի պայմանները որոշվում են բանակցությունների միջոցով՝ Բանկի ներքին ընթացակարգերով սահմանված սկզբունքների հիման վրա |
|
Կարգավորող իրավական ակտ |
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների իրականացման ընթացակարգ |
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 10.02.2023 11:34
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





